Իկեր Կասիլյասը սրտի կաթվածից հետո վիրահատվել է » Armennews

Իկեր Կասիլյասը սրտի կաթվածից հետո վիրահատվել է

 

Պորտուգալական «Պորտուն» հաստատել է, որ թիմի իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը մայիսի 1-ի առավոտյան մարզման ժամանակ ունեցել է սրտամկանի կաթված, ինչից հետո վիրահատվել է, հաղորդում է Marca-ն։

Լեգենդար դարպասապահի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն 37-ամյա խաղացողը հավանաբար ստիպված կլինի ավարտել կարիերան։

Հիշեցնենք, որ Կասիլյասը «Պորտու» է տեղափոխվել 2015թ․ ամռանը «Ռեալում» 16 տարի անցկացնելուց եւ հնարավոր բոլոր տիտղոսները նվաճելուց հետո։ Իսպանիայի հավաքականի հետ դարձել է 2010թ․ աշխարհի ու 2008, 2012թթ․ Եվրոպայի չեմպիոն։

скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր