Վիրահատվել է Դիեգո Մարադոնան » Armennews

Վիրահատվել է Դիեգո Մարադոնան

 
 

Մեքսիկական «Դորադոսի» գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան ենթարկվել է ստամոքսի վիրահատության: Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստը հոսպիտալացվել էր այդ վիրահատության համար: Հիվանդանոցում հաստատել են, որ մեկ ժամ տեւած վիրահատությունը հաջող է անցել, գրում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ վերջերս 58-ամյա Մարադոնան հոսպիտալացվել էր ստամոքսի արնահոսության պատճառով, սակայն ավելի ուշ դուրս էր գրվել հիվանդանոցից: Դեկտեմբերի վերջնամասում լուրեր էին շրջանառվում, որ արգենտինացին 4 օր չի ներկայացել «Դորադոսի» մարզումներին: Հունվարի 4-ին Մարադոնայի գործակալը հայտնեց, որ 58-ամյա մասնագետը մնալու է թիմում եւ կաշխատի նաեւ հաջորդ մրցաշրջանում:

Ավարտված մրցաշրջանում «Դորադոսը» պարտվել էր Մեքսիկայի երկրորդ դիվիզիոնի փլեյ-օֆֆի եզրափակիչում եւ չէր կարողացել նվաճել ուժեղագույնների լիգայի ուղեգիր:

скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր