Ատելության տարածման և վիրավորանքների գործելակերպի շարունակությունը բացասական հեգևանքների է հանգեցնելու » Armennews

Ատելության տարածման և վիրավորանքների գործելակերպի շարունակությունը բացասական հեգևանքների է հանգեցնելու



Քաղաքական դաշտում առկա ատելության համատարած դրսևորումները ուղղակի արդեն անտանելի են դառնում։ Երեկ ՀՅԴ-ի կողմից կազմակերպված հանրահավաքի շուրջ մեկնաբանությունները դրա վառ վկայությունն են։ Մեծ լսարան ունեցող կայքերի՝ այդ հավաքին վերաբերվող նյութերի տակ նկատելի են տասնյակ հազարավոր մեկնաբանություններ՝ հիմնականում ֆեյքերի կողմից, որոնց մեջ գերակշռում են անեծքները, վիրավորանքները և ամենավերջին հայհոյանքները։

Կասկած չկա, որ կեղծ էջերի նմանատիպ գրոհներն ակնհայտ ուղղորդված են։ Եվ տարօրինակ չէ, որ ատելություն և վիրավորանքների տարափ են տարածում հենց այն նույն ֆեյքերը, որոնք անմոռաց դիֆերամբներ են ձոնում իշխանություների հասցեին:

Իշխանությունները պետք է հասկանան, որ քննադատություններին և այլակարծությանը վիրավորանքներով պատասխանելը չի բարձրացնում իրենց վարկանիշն ու հեղինակությունը, այլև, ընդհակառակը, իշխանական վերին օղակներից ուղղորդվող այս գործելակերպը քաղաքացիների մոտ հակակրանք է առաջացնում:

Իշխանությունը ինչքան չափավոր և զուսպ գործելակերպ որդեգրի, այնքան բարենպաստ պայմաններ կստեղծվեն իր գործառնության իրականացման համար, իսկ ատելության տարածման և վիրավորանքների գործելակերպի շարունակությունը բացասական հետևանքների է հանգեցնելու՝ ընդհուպ մինչև հասարակության բևեռացում և թշնամանքի խորացում:

скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր