Էրդողանը արդարանում է С-400-ների համար » Armennews

Էրդողանը արդարանում է С-400-ների համար



С-400 ռուսական համակարգեր ձեռք բերելու Թուրքիայի որոշումը չի նշանակում, որ նա Արեւմուտքի հետ իր հարաբերություններին «այլընտրանք» է որոնում։ Այս մասին Անկարայում գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի մասնակցությամբ ՆԱՏՕ-ի հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հայտնում է AP-ը։

Մեկնաբանությունները հնչել են Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում տարաձայնությունների խորացման ֆոնին։ ԱՄՆ-ը պնդում է, որ С-400 համակարգերը սպառնալիք են ամերիկյան F-35-ի համար, որոնց ստեղծման ոլորտում եւս Թուրքիան գործընկեր է։

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան զարգացնում է կապերը «տարբեր երկրների եւ տարածաշրջանների հետ, որոնք միմյանց «այլընտրանք» չեն՝ հավելելով, որ ինքը դեմ է «նման տարաձայնություններին, որոնք առաջանում են С-400-ների առիթով»։

Սթոլթենբերգը Անկարա իր այցից առաջ թուրքական պետական Anadolu գործակալությանը հայտնել էր, թե կարեւոր է, որ դաշնակիցները միմյանց համապատասխանող սարքավորումներ գնեն։

скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր