Ի՞նչն է պատճառը, որ մինչեւ հիմա չի նորոգվել Արթուր Ալեքսանյանի ըմբշամարտի մարզադպրոցը. վարչապետը՝ սպորտի նախարարին » Armennews

Ի՞նչն է պատճառը, որ մինչեւ հիմա չի նորոգվել Արթուր Ալեքսանյանի ըմբշամարտի մարզադպրոցը. վարչապետը՝ սպորտի նախարարին



Կառավարության այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի խնդրին:

Նա ասաց՝ առնվազն մի քանի անգամ հեռուստացույցով լսել է, որ պատրաստվում են նորոգել Արթուր Ալեքսանյանի ըմբշամարտի մարզադպրոցը, որտեղ շուրջ 600 երեխա է մարզվում. «Ի՞նչն է պատճառը, որ մինչեւ հիմա չենք արել դա»,- հարց ուղղեց Սպորտի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին:

«Այս հարցն արդեն քննարկվում է 2015 թվականից, հարցը ոչ թե Արթուր Ալեսքանյանի անվան մարզադպրոցն է, այլ այն, որ այդ դպրոցում բազում երեխաներ են մարզվում ու ամեն տարի մենք Քաղշինկոմիտեին ներկայացնում էինք առաջնահերթություններ»,- ասաց Գաբրիել Ղազարյանը:

Նա նշեց, որ երեկ Քաղշինկոմիտեի նախագահի հետ զրուցել են այս թեմայի շուրջ ու այսօր կամ վաղը պետք է հանդիպեն ու գումարային տեսքի հարցով բանակցություններն առաջ տանեն. «Սա իրականում առաջնահերթ հարցերից է»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ այս հարցով պետք է անցնել գործնական փուլի. «Ես գիտեմ, որ երկու տարբերակ կա՝ վերանորոգելու կամ նոր շենք կառուցելու: Ինձ ասացին, որ  դրանցից մեկը մոտավորապես արժի 400-500  միլիոն դրամ, եկեք պայմանավորվենք հետեւյալը՝ շատ արագ հաշվարկները իրականացնենք, Արթուր Ալեքսանյանին ու իր թիմին ներգրավենք, գումարը հատկացնենք ու արագ սկսենք շինարարությունը»:

Վարչապետի  խոսքով,  այն մարզիկները, որոնք ոգեշնչման օրինակ են, պետք է տեսնեն, որ Հայաստանը գնահատում է իրենց վաստակը պետության առաջ:

скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր