Նիկոլը ճիշտ է, Թրամփը սխա՞լ » Armennews

Նիկոլը ճիշտ է, Թրամփը սխա՞լ

 

Երեկվա վարչապետի ելույթից հետո լրագրողներից մեկ տասնյակից ավել հեռախոսազանգեր եմ ստացել, հայտնելու կարծիքս հայ-ամերիկյան հարաբերությունների ու վարչապետի հայտարարության վերաբերյալ: Խոստացա այսօր ստատուսով անդրադառնալ:

1. Այո, եթե Հայաստանում իշխանափոխություն լիներ Բուշ 43-ի կամ Օբամայի օրոք, մենք կունենաինք որակապես այլ հայ-ամերիկյան օրակարգ, այդ թվում հայտարարություններ, աջակցություն: 
2. Այո, եթե Հիլարին լիներ նախագահ, մենք կունենաինք որակապես այլ օրակարգ:
3. Հասկացեք, Թրամփը պրագմատիկ նախագահ է: Նա ոչ մեկին ոչինչ տալու պարտականություն չունի, նա մեզ պարտք չէ: 
4. Միաժամանակ, Թրամփը իր պարտքն է համարում բացարձակապես իր դաշնակիցներին աջակցել, լինի դա Իսրայելը, Վրաստանը, թե այլ պետություն և սա տրամաբանական է: 
5. Վերջապես հասկացեք, մենք ամերիկացիների համար ոչ դաշնակից ենք, ոչ ռազմավարական նշանակություն ունենք: 
6. Հայ-ամերիկյան հարաբերություններում կան խնդիրներ: Լուծելի և ոչ այնքան: 
7. Մենք ամերիկցիների բարեկամների հետ խնդիրներ ունենք (Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Իսրայել) իրանք էլ` մեր բարեկամների (ՌԴ, Իրան): Չհաշված, որ իրանք խնդիրներ ունեն մեր որոշ պաշտոնյաների հետ:

Այնպես որ, այո, Նիկոլը ճիշտ է, ամերիկացիները մեզ չեն օգնում: 
Այո, Թրամփը ճիշտ է, մենք իրենց համար դաշնակից չենք, ինքն էլ մեզ պարտք չի, աշխարհում իշխանափոխություն անելու օրակարգ չունի, փող ծախսելու` նույնպես:

Այնպես որ երկուսդ էլ հանգիստ նստեք տեղներդ

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargsyansuren/posts/10157162273785421

скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր