Քաղաքական իշխանությանը գալիս է ապահովագրելու այն գերատեսչությունը, որը պատասխանատու է մեր երկրի անվտանգության ապահովման համար » Armennews

Քաղաքական իշխանությանը գալիս է ապահովագրելու այն գերատեսչությունը, որը պատասխանատու է մեր երկրի անվտանգության ապահովման համար



ՀՀ ՊՆ-ն Ադրբեջանում կայանալիք զորավարժությունների հետ կապված հայտարարություն է տարածել, որով առաջին հերթին միջազգային հանրությանը տեղեկացնում է Ադրբեջանի՝ Վիեննայի 2011 թվականի փաստաթղթի խախտման մասին:

Ճիշտ է՝ Ադրբեջանի այս քայլը բազմաթիվ պայմանավորվածությունների և համատեղ հայտարարությունների հերթական խախտում է, որն արժեր մեկնաբանել, սակայն հայտարարության մեջ ոչ պակաս կարևոր էր այն հանգամանքը, որ ՊՆ-ն սա մեկնաբանել է որպես հնարավոր բանակցություններում հայկական կողմի վրա որպես ճնշման միջոց:

Կարևոր է, որ հայկական կողմն արդեն բացեբաց խոսում է Ադրբեջանի կողմից այս ու մի շարք պայմանավորվածությունների խախտման մասին, նաև կարևոր է, որ քաղաքական իշխանությանը գալիս է ապահովագրելու այն գերատեսչությունը, որը պատասխանատու է մեր երկրի անվտանգության ապահովման համար:

Կարծում եմ, որ ուժային կառույցներն իրական վիճակին տիրապետում են, մնաց Հայաստանի քաղաքական իշխանությունն էլ գիտակցի իրավիճակի ողջ լրջությունը և իր քայլերը դրան համահունչ դարձնի:

скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր