Սիրիայում հայ սակրավոր է վիրավորվել » Armennews

Սիրիայում հայ սակրավոր է վիրավորվել

 
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը տեղեկացնում է, որ Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում երեկ՝ մարտի 7-ին, տեղի է ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել:

Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Վիրավորված ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ականազերծման աշխատանքները շարունակվում են:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2009057286055842&id=1513184855643090
скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր