Ինքն իրեն պաշտպանելու 9 կանոն, որ պետք է սովորեցնել երեխային » Armennews

Ինքն իրեն պաշտպանելու 9 կանոն, որ պետք է սովորեցնել երեխային

 

9 խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ սովորեցնել երեխային, թե ինչպես թույլ չտա, որ իրեն վիրավորեն և ինչպես պաշտպանի ինքն իրեն։

1. Ոչ ոքի թույլ մի տուր խախտել քո իրավունքները։ (Ոչ ոք իրավունք չունի ստիպելու քեզ գործել քո կամքին հակառակ, սպառնալ քեզ, ծաղրել կամ ցավ պատճառել։ Եթե քեզ դուր չի գալիս իրավիճակը, ուրեմն հավաքիր ինքդ քեզ և պաշտպանվիր խոսքերով կամ գործողություններով։ Բայց դու ինքդ էլ չպետք է խախտես ուրիշների իրավունքները)։

2. Վստահ եղիր քո գործողություններում և մտքերում։ (Այնպես արեք, որ ձեր երեխայի ինքնագնահատականը բարձր լինի, գովեք նրան սեփական կարծիք հայտնելու համար։ Գովեք նրան լավ արարքների համար, սովորեցրեք արձագանքել սեփական սխալներին։ Գնահատեք ձեր երեխային և նրա հաջողությունները և այդ ժամանակ նա ինքնավստահ կլինի)։

3. Հավատա լավին։ (Սովորեցրեք երեխային նկատել լավը, չկենտրոնանալ նեգատիվի վրա։ Լավատես մարդուն ավելի հեշտ է ընկալել աշխարհը, նման մարդիկ դեպի իրենց են ձգում դրական մարդկանց և ամեն դրական բան)։

4. Դու իրավունք ունես սեփական կարծիքի։ (Սովորեցրեք երեխային սեփական կարծիք արտահայտել, խոսակցություն սկսել և վարել։ Պայմաններ ստեղծեք որ նրանք շփվեն տարբեր մարդկանց հետ։ Այդ փորձը նրանց ինքնավստահություն կտա)։

5. Կռիվ անելն ամենալավ տարբերակը չէ։ (Հաճախ այն միայն ավելի խորացնում է իրավիճակը Խոսքերը նման իրավիճակներում ավելի լավ են օգնում)։

6. Երբեք մի աջակցիր այն մարդկանց, որոնք ծաղրում են քեզ կամ ուրիշներին։ (Սովորեցրեք երեխային, որ ինքն ու ուրիշները անուն ունեն, որ այն իսկական արժեք է։ Մնացած բոլոր ածական անունները պետք է պարզապես արհամարհել)։

7. Երբեք մի վախեցիր հրաժարվելուց և «ոչ» ասելուց։ (Երեխան պետք է հասկանա, որ ինքն ընտրություն ունի։ Որ միշտ կարող է հրաժարվել և ոչ ասել։ Եվ կարևորը, որ իր ընտրությունը կհարգեն)։

8. Օգնության դիմիր։ (Երեխային սովորեցրեք օգնություն խնդրել, եթե իրեն դա պետք է։ Առաջին հերթին պետք է դիմել ծնողներին)։

9. Սպորտով զբաղվիր։ (Սպորտը, հատկապես եթե հաջողություններ կան, ինքնավստահություն է տալիս։ Սպորտը զարգացնում է համբերությունն ու դիմացկունությունը)։

скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր