Երկրպագուները գտել են «Գահերի խաղ»-ի ամենատարօրինակ բացթողումը նոր սերիայում » Armennews

Երկրպագուները գտել են «Գահերի խաղ»-ի ամենատարօրինակ բացթողումը նոր սերիայում

 

«Գահերի խաղ»-ի վերջին եթերաշրջանի չորրորդ սերիայում բազմաթիվ անսպասելի հանգամանքներ կային, սակայն երկրպագուներն ամենից շատ քննարկում են զվարճալի բացթողումը։ Նրանք, ովքեր վախենում են սփոյլերներից, կարող են կարդալ. սփոյլերներ չեն լինի։

Սերիալի երկրպագուները նկատել են, թե ինչպես է Դեյներիսի առաջ՝ սեղանին, մի քանի վայրկյանով արտասովոր առարկա հայտնվում։ Ժամանանակից մարդուն այն չի զարմացնի, սակայն հորինված միջնադարում ակնհայտորեն դրա տեղը չէր։ Վիշապների թագուհին Starbucks սուրճ է խմում մեկանգամյա օգտագործման բաժակից։

Այդ պահը կարելի է տեսնել սերիայի 17-րդ րոպեի 59-րդ վայրկյանին։ Ավելորդ դետալն արագ կորչում է կադրից, սակայն հեռուստադիտողներն, ամեն դեպքում կատակում են դրա վերաբերյալ։  «Սա պարզապես լատե է անդրծովյան համեմունքներով», «Սա Starbucks չէ։ Ինչ է, դուք չգիտեի՞ք, որ Հյուսիսում գոյություն ունի սրճարանների միջնադարյան ցանց»,- գրում են երկրապագուները։  

Շատերը հիշեցրել են, որ սրճարանների ցանցը սովորություն ունի պատվիրատուի անունը գրել բաժակի վրա։ Դա իրավիճակն ավելի ծիծաղելի է դարձնում. Դեյներիսի անունը Թարգարիենների տանից վատ է տեղավորվում փոքրիկ բաժակի վրա, իսկ եթե ավելացվեն նրա բոլոր տիտղոսները...

Ամենաուշադիր հեռուստադիտողները հայտարարել են, որ սա սերիալում սուրճի առաջին բաժակը չէ։ Թարմացնող ըմպելիքի եւս մեկ գաղտնի երկրպագու հայտնվել է սերիալի նախորդ սերիաներում։

скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր