10 մեծագույն «ծույլիկները» (լուսանկարներ) » Armennews

10 մեծագույն «ծույլիկները» (լուսանկարներ)

 
  1. Ուինսթոն Չերչիլ

Մեր պատկերասրահը բացում է բացում է մի դասական դեպք՝ չարաճճի Ուինսթոնը, արիստոկրատ ծնողների ավագ որդին։ Նա ամենապատանի իսկ հասակից առանձնապես սեր չուներ կրթության հանդեպ։ Չի կարելի ասել, որ նա անհույս հիմար էր, որովհետև ուսուցիչները պարբերաբար նրան մի թաքուն անկյունում էին տեսնում՝ իր տարիքին ոչ համապատասխան մի գիրք ձեռքին։

Սակայն դասերը սովորել, պարապմունքների ժամանակ աշխատել ու ընդհանրապես որևէ կերպ ջանալ Չերչիլը հրաժարվում էր կատեգորիկ կերպով։ «Ծույլիկ» Ուինսթոնը հետագայում գրականությունից Նոբելյան մրցանակի արժանացավ։ Չերչիլը գրում էր, որ դպրոցը կրթության հետ ոչ մի ընդհանուր բան չունի, դա վերահսկողական ինստիտուտ է, ուր երեխաներին սովորեցնում են համակեցության հիմնական հմտությունները։

  1. Վլադիմիր Մայակովսկի։

Խորհրդային գրականագետները պիոներիայի համար վատ օրինակ չբերելու ու նրանց չշփոթեցնելու համար չէր բարձրաձայնում Վլադիմիր Մայակովսկու վատ առաջադիմության մասին կամ դա վերագրում էին հեղափոխական պոռթկմանը։

  1. Սերգեյ Կորոլյով։

Սերգեյ Կորոլյովը, ում ղեկավարությամբ ստեղծվել են բալիստիկ և գեոֆիզիկական հրթիռները, առաջին «Восток» և «Восход» սպուտնիկներն ու տիեզերանավերը, ցուցաբերել է հազիվ բավարար առաջադիմություն։

  1. Ռիչարդ Բրենսոն։

Այս ցանկը լիարժեք չէր լինի առանց որևէ ֆինանսական հանճարի։ Մուլտիմիլիոնատեր Ռիչարդ Բրենսոնը՝ Virgin Group կորպորացիայի և մասնավոր տիեզերական զբոսաշրջության հիմնադիրը, հենց այս ցանկի անդամ է, որքան էլ որ դա տարօրինակ թվա։

Ապագա ֆինանսական մագնատը չէր կարողանում 2 բառ իրար կապել, կակազում էր, փնթփնթում ու հուսահատորեն կարմրում ամեն անգամ, հենց որ նրան հրավիրում էին գրատախտակի մոտ։

  1. Իսահակ Նյուտոն։

Իսահակ Նյուտոնը դասարանում բոլորից վատ էր սովորում, քանի դեռ նրան չծեծեց իր համադասարանցին։ Դրանից հետո Նյուտոնը որոշեց հաղթել նրան իր գիտելիքներով, և արդեն մի քանի ամիս անց դարձավ դասարանի ամենալավ սովորողը։

  1. Նապոլեոն։

Նապոլեոնը շատ վատ էր բոլոր առարկաներից, բացի մաթեմատիկայից։

  1. Լյուդվիգ վան Բեթհովեն։

Բեթհովենը գրում էր սխալներով, իսկ բաժանումն ու բազմապատկումն այդպես էլ չհաղթահարեց այնպես, ինչպես Ալեքսանդր Դյումա-հայրը։

  1. Ալբերտ Էյնշտեյն։

Ալբերտ Էյնշտեյնը՝ հարաբերականության տեսության հիմնադիրն ու Նոբելյան մրցանակի դափնեկիրը, դպրոցում շատ միջակ առաջադիմությամբ էր սովորում։ Նրա ծնողներն իրենց ծանոթներին խոստովանում էին, որ ոչ մի պատրանք չունեն՝ կապված նրա հետ, և միայն հույս ունեն, որ նա կարող է գոնե մի պարզ, սովորական աշխատանք գտնել։

  1. Ալեքսանդր Պուշկին։

Պուշկինը շատ թույլ էր սովորում լիցեյում ու արտասվում էր թվաբանության դասերին։ Ատեստացիայից հետո, դիպլոմների հանձնման ժամանակ նա վերջից երկրորդն էր։

  1. Անտոն Չեխով։

Այո, ռուս գրողներից ամենաինտելիգենտը նույնպես, անկեղծ ասած, լավ չէր սկսել։ Նա երկու անգամ գիմնազիայում մնացել էր սովորելու միևնույն դասարանում երկրորդ տարին։


скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր