Մարզադահլիճ չգնալու համար ինչ են պատճառաբանում ամերիկացիները » Armennews

Մարզադահլիճ չգնալու համար ինչ են պատճառաբանում ամերիկացիները

 

OnePoll-ը և Peerfit-ը համատեղ ուսումնասիրություն անցկացրին, մարզադահլիճ հաճախող ամերիկացիների սովորությունները վերլուծելու համար: Կամ, չհաճախողներինը, քանի որ, հետազոտության ընթացքում տասը հարցվածներից վեցը խոստովանեցին, որ երբեմն պատճառներ են գտնում, որ մարզվելու չգնան:

Ամենատարածված պատճառաբանությունը հոգնածությունն է. հարցվածների ավելի քան կեսը (63%) բերում է այդ փաստարկը։ 39%-ի համար, ովքեր չեն ուզում գնալ մարզասրահ, պատճառը շոգը կամ ցուրտն է: 35%-ն աշխատավայրում չափազանց զբաղված է, իսկ 31%-ը՝ հենց նոր է ճաշել:

27%-ը չհաճախելը պատճառաբանում է նրանով, որ արդեն շատ է քայլել կամ նախորդ մարզումներից հետո դեռ չի վերականգնվել: Հետազոտության ընթացքում հայտարարված ամենաէկզոտիկ պատճառներից են՝ այլմոլորակայիններից առևանգվելը, քրտինքից ալերգիա ունենալը, վիագրա ընդունելը և սպորտային համազգեստ հագնել չկարողանալը։

Բայց եթե գնում են մարզվելու, հարցվողների մեծամասնությունը (65%) գերադասում է գնալ որևէ մեկի հետ։

скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր