Թվերի, համարների հանդեպ յուրահատուկ վերաբերմունքը բավական տարածված երևույթ է հատկապես Արևելքում (լուսանկարներ) » Armennews

Թվերի, համարների հանդեպ յուրահատուկ վերաբերմունքը բավական տարածված երևույթ է հատկապես Արևելքում (լուսանկարներ)

 

Թվերի, համարների հանդեպ յուրահատուկ վերաբերմունքը բավական տարածված երևույթ է հատկապես Արևելքում, իհարկե, նաև մեզանում: Օրինակ` ավտոմեքենայի համարի արժեքի՝ մինչ այժմ չգերազանցված ռեկորդը գրանցվել է ԱՄԷ-ում, երբ նախ` 2008թ., ապա` 2016թ., Աբու Դաբիում կայացած աճուրդներում 1 թվանշանով համարները (գրառմանը կցված առաջին նկարը) վաճառվել են համապատասխանաբար 14,2 և 8,45 մլն դոլարով:


Երկրորդ նկարում պատկերված համարն Իսրայելում է, ժամանակին այդ համարի համար նրա սեփականատիրոջն (համարը նրան նվիրել էր ամուսինը՝ նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ) առաջարկվել է 10 անգամ ավելի մեծ գումար, քան այն մեքենան, որին ամրագրված է համարը:

Մինչդեռ այս համարի սեփականատերը, երիտասարդ տարիքում վայելելով դրանից բխած բոլոր «արտոնությունները», այնուամենայնիվ, որոշակի պահի չի կարողացել ազատվել դրանից՝ բախվելով այնպիսի խնդրի, որի պատճառով համարը որակվել է «անիծված»:

Բանն այն է, որ տևական ժամանակ Իսրայելում ՃՈ արձանագրած խախտումներում չճանաչված կամ սխալ համարների դեպքում խախտումն ավտոմատ կերպով հասցեագրվել է հենց 88-888-88 համարին, որի սեփականատերը ստացել է անգամ համարի արժեքը մի քանի տասնյակ անգամ գերազանցող տուգանքներ:

скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր