Այսօր ծնվել է հերոս, հայ ազգի բարեկամ, եզդի ազգի զավակ Քյարամ Սլոյանը » Armennews

Այսօր ծնվել է հերոս, հայ ազգի բարեկամ, եզդի ազգի զավակ Քյարամ Սլոյանը

 

1996թ.-ի այս օրը՝ ապրիլի 27-ին, ծնվել է հերոս, հայ ազգի բարեկամ եզդի ազգի զավակ Քյարամ Սլոյանը: Նա իր երկու զինակից ընկերների՝ Անդրանիկ Զոհրաբյանի և Ռոբերտ Աբաջյանի, և հրամանատարի՝ Արմենակ Ուրֆանյանի հետ, բառիս բուն իմաստով, կյանքի գնով պահպանել է Մարտակերտը և թույլ չի տվել, որ թշնամին իրագործի նախապես պլանավորած ծրագիրը: Քյարամը, դիրքավորվելով քիչ հեռու, կրակի տակ է պահել թշնամուն: Թշնամին, ընկնելով Քյարամի և ընկերների դիպուկ կրակի տակ, չի կարողացել կողմնորոշվել, թե որ կողմից է գնդակոծվում ինժիներական զրահապատ մեքենան, ինչի շնորհիվ էլ Արմենակ Ուրֆանյանին հաջողվում է շարքից հանել և կանգնեցնել այդ մեքենան, որի առաջխաղացման ամեն մի մետրը մոտեցնում էր Մարտակերտի անկմանը... Քյարամ Սլոյանի այս սխրանքը չի ներում թշնամին և գլխատում է Հայոց բանակի փառապանծ զինվորին: Քյարամի հայրը նույնպես մասնակցել էր Արցախյան ազատամարտին և խոստացել էր, որ որդու վրեժը կառնի, սակայն նրա սիրտը չդիմացավ որդու կորստին...

Շնորհավոր ծնուդդ, Հերոս, հավերժ փառք քեզ, հայ ազգի և եզդի ազգի զավակ...

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=793989357647674&set=a.130043897375560&type=3

скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր