Ադրբեջանի՝ Բելառուսից ձեռք բերած «Լեկտոր» հրետանային կրակի կառավարման համակարգը մեծ թերություն ունի » Armennews

Ադրբեջանի՝ Բելառուսից ձեռք բերած «Լեկտոր» հրետանային կրակի կառավարման համակարգը մեծ թերություն ունի

 

Ադրբեջանը 2018թ.-ին Բելառուսից ձեռք է բերել, իսկ մարտի 13-15-ն անցկացված զորավարժությունների ընթացքում կիրառել և ցուցադրել է «АГАТ-կառավարման համակարգեր» ընկերության արտադրած 7A0917 «Լեկտոր» հրետանային կրակի կառավարման համակարգեր: 

7A0917 «Լեկտոր»-ը եռաստիճան կառավարման համակարգ, որի մեջ մտնում են մարտկոցի հրամանատարը, մարտկոցի ավագ սպան և հաշվարկի հրամանատարը։ Մարտկոցի հրամանատարի տեխնիկական միջոցների կազմի մեջ մտնում են պլանշետ, շարժական ռադիոկայան և բելառուսական «Կապոնիր» հետախուզության սարքեր։ Մարտկոցի ավագ սպայի տեխնիկական միջոցների մեջ մտնում է նաև օդերևութաբանական կայան։ Կրակի կառավարման և նախապատրաստման համար հաշվարկի հրամանատարn ունի ևս մեկ պլանշետ և ռադիոկայան։

Ադրբեջանը 2016թ.-ի ապրիլյան պատերազմին օգտագործել է նաև այս համակարգին նմանվող թվային գռադկայաններ, որոնք, սակայն, արդյունք չեն գրանցել:

Փորձեցի հնարավորինս ուսումնասիրել 7A0917 «Լեկտոր»-ի տեխնիկական հնարավորությունները, առավելություններն ու թերությունները: Այս եռաստիճան կառավարման համակարգը, պարզվում է, ունի մեծ թերություն: Եթե եռաստիճան համակարգում խաթարվի մեկ տեխնիկա, ապա ամբողջ կառավարման համակարգը կաթվածահար է լինում: Օրինակ, եթե պլանշետը պատերազմի ժամանակ վնասվի, ապա այն հնարավոր չէ փոխարինել ձեռքի տակ եղած այլ պլանշետով, քանի որ նրա տեխնիկական բնութագիրը հարմարեցված է համակարգի մնացած բոլոր սարքավորումների հետ: Կամ եթե օդերևութաբանական կայանի սարքը վնասվի, ապա արդեն կառավարման համակարգը դառնում է լրիվ անպիտան, քանի որ պլանշետի միջոցով հաշվարկված տվյալները, որոնք տրվում է կրակ իրականացնելու համար, այդ կայանի պատճառով իգնոր է լինում:

Չեմ թերագնահատում «Լեկտոր»-ին, բայց չեմ էլ գերագնահատում, քանի որ նրա համակարգերի փոխկապակցված լինելը բարձրացնում է խոցելիությունը:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kilkiahayastan/posts/778119382568005

скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր