Տարիներ առաջ Ալթայի ռազմական կոմիսար Զաքիր Հասանովի մտերիմ ընկերը հայ սպա էր » Armennews

Տարիներ առաջ Ալթայի ռազմական կոմիսար Զաքիր Հասանովի մտերիմ ընկերը հայ սպա էր

 

Այդ ժամանակ երևի Հասանովի մտքով էլ չէր կարող անցներ, որ տարիներ հետո նա դառնալու է Ադրբեջանի պաշտպանության նախարար, ամբողջությամբ կոռուպցիայի և հանցագործությունների մեջ թաղված ադրբեջանցի կոմիսարի ամենահավանական գտնվելու վայրը այն ժամանակ Մագադանն էր, որը կարոտով սպասում էր ադրբեջանցի գնդապետին։

Զաքիր Հասանովի և հայերի հետ կապի մասին միշտ խոսել են, բայց հիմա սկսել են էլ ավելի ընկնել նրա հետևից ու այդ ամենը բացահայտող նյութեր են հրապարակվում։ Ալթայում ծառայություն իրականացնող Հասանովի մտերիմները պատմում են, որ ադրբեջանցի սպա Զաքիր Հասանովը շատ մտերիմ էր հայ զինվորականի հետ, դա այն շրջանում, երբ Արցախում ուժեղ մարտեր էին գնում։ Կասկածներ կան, որ այդ հայ սպան այս պահին աշխատում է ՀՀ ՊՆ-ում ու զբացեղնում է բարձր պաշտոն ու այդ ժամանակներից սկսած մեծ ազդեցություն է ունեցել Զաքիր Հասանովի վրա։

Ապրիլյան մարտերի ժամանակ մի շարք օպերացիաների ձախողումը, ռազմական գաղտնիք պարունակող քարտեղը հայերի մոտ հայտնվելը ադրբեջանցիները ևս կապում են այդ հայ սպայի ու Զաքիր Հասանովի հարաբերությունների հետ։

Չգիտեմ կոնկրետ ովքեր են սկսել այս հետաքննությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարի դեմ, սակայն այսպես շարունակվելու դեպքում, եթե սրա գլուխը չուտեն, ապա նախարարը կարող է գլուխ գովալ, որ բախտավոր աստղի տակ է ծնվել, որ ժամանակին բանտերում չի փդել ու հիմա էլ ողջ և առողջ դուրս է գալիս այս պատմությունների մեջից։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/2060877560627636

скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր