«Կսիրահարվեմ նրան, եթե....». Բլից հարցազրույց Վեն Մաքելվինի հետ » Armennews

«Կսիրահարվեմ նրան, եթե....». Բլից հարցազրույց Վեն Մաքելվինի հետ

Armennews.com կայքը շարունակում է բլից հարցումներով թափանցել մարդկանց ներաշխարհը և բացահայտել նրանց ամենատարբեր տեսանկյուններից: Այս անգամ մեր զրուցակիցը հայ ժամանակակից ստեղծագործող Վեն Մաքելվինն է:
 
1.Առավոտը սկսում եմ ...
Լուսաբացը դիմավորելու ծիսակարգով . Հետո մեկ բաժակ կոնյակ և սուրճ . Միշտ ամեն ինչ նոր է սկսկվում իմ ներաշխարհում .
2.Որ հայտնի մարդու հետ կճաշեիք
Այդպիսի մեկը չկա . Ապագյում երբ հայտնի լինեմ բավականին մեծ սիրով կճաշեի ինքս ինձ հետ ՝ Վեն Մաքելվինի հետ
3.Կսիրահարվեմ նրան, եթե...
Ով կխոստանա լսել իմ լռությունները և հասկանա որ ես ատում եմ ուղիղ հայացքները ուղղված իմ աչքերի մեջ 
4.Սիրելի բրենդը
Չունեմ անկեղծ ասած ,սիրում եմ դասական սև վերնաշապիկներ որոնք չունեն բռենդային գրություններ ,ամեն մի հագուստի մեջ կարևորում եմ չեզոքությունը ....
5.Եթե հետ վերադառնար անցյալը...
Այն միշտ հետ է վերադառնում ,ուրիշ դեմքերով ու կերպարանքներով ,ուրիշ ձևերով բայց նույն ծավալով ու ենթատեսքստերով .... իսկ ես վաղուց մեծացել եմ 
6.Ձեր երեք ամենասիրելի ուտեստները
Ծխեցված սաղմոնի սթեյք , պանրային սոուսով հավի կրծքամիս ,և լիքը լիքը ՜ պանիր 
7.Ի՞նչ չեք ուտի երբեք, որքան էլ քաղցած լինեք
Հացահտկային ցանկացած տեսակ
8.Արտահայտություն, որը հաճախ եք կրկնում
Վերջ ուրեմն վերջ
9.Հնարավոր է, որ
,,Վերջ ուրեմն վերջ,,-ը այնուամենայնիվ ինչ-որ բանի վերջ չդնի Իմ դեպքում միշտ վերջը վերջ է ,անկախ հանգամանքներից ... ես միշտ հաստատակամ եմ ,և ուրեմն այն իսկապես վերջն է
10.Ըստ իս` աղջիկները սիրում են ...
Միշտ հասկացվել ցանկացած պարագայում ... նրանց միշտ պետք է հասկանալ ,և ամենավատը միշտ կարիք կա նրանց հասկանալու
11. Երբեք չեմ ուզենա ինձ նվիրեն ...
Ատում եմ նվերները առհասարակ ,բայց ամենից զատ չէի ցանկանա որ ինձ նվիրեն ծրարով գումարներ
12.Իմ կյանքը ձանձրալի կլիներ առանց ...
Առանց Իմ կերպարների ,ու ամենաիսկական ձեռք բերված էության ,որն իզորու է իշխել կերպարաներին
13. Ինչը կարող է Ձեզ հունից հանելը
Այն որ ես հնարավորություն չունենամ միջև վերջ ասել այն ամեն ինչ ուզում եմ ասել ու հեռանալ
14.Քչերը գիտեն, որ ես ...
Որ ես բավականին նյարդային եմ և բավականին եսակենտրոն
15.Եթե չստեղծագործեի, գուցե...
Գուցե երբեք չմեծանար ներքինս ու չկատարելագործվեր այն ազատությունը որը ամեն մի նյարդով տենչում եմ և ձգտում
 
Հարցազրույցը պատրաստեց՝ Սիլվի Տիգրանյանը։


скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր