Եթովպիայում ինքնաթիռ է վթարվել, 157 մարդ մահացել է։ (լուսանկարներ, տեսանյութ) » Armennews

Եթովպիայում ինքնաթիռ է վթարվել, 157 մարդ մահացել է։ (լուսանկարներ, տեսանյութ)

 

«Եթովպական ավիաուղիների»` մարտի 10-ին կործանված ինքնաթիռի վթարի վայրում հայտնաբերվել են օդանավի խցիկի ձայնագրիչը և թռիչքի տվյալների թվային ձայնագրիչը: Այս մասին հայտնում է BBC-ն:

 
 

Ինքնաթիռը Ադիս Աբեբայից մեկնում էր Նայրոբի, սակայն թռիչքից 6 րոպե անց այն կործանվել էր, որի հետևանքով մահացել էին ինքնաթիռում գտնվող բոլոր 157 ուղևորներն ու անձնակազմի անդամները:

Ավիաաղետից հետո մի քանի ավիաուղիներ դադարեցրել են Boing 737 MAX 8-ի թռիչքները ստուգումներ անցկացնելու համար:

«Եթովպական ավիաընկերության» ինքնաթիռում գտնվող 157 հոգին 35 տարբեր երկրների ներկայացուցիչներ էին, այդ թվում՝ քենիացիներ, կանադացիներ, բրիտանացիներ: Նրանցից 19-ը ՄԱԿ-ի աշխատակիցներ էին, որոնք ուղևորվում էին բնապահպանության հարցերով ՄԱԿ-ի խորհրդաժողովին մասնակցելու:

 

2018թ. հոկտեմբերին նույն մոդելի ինքնաթիռ էր կործանվել Ինդոնեզիայում՝ 189 մարդու մահվան պատճառ դառնալով:


 

 
 
 
 
 
 
 

скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր