Ողբերգական վթար. Opel-ը բախվել է էլեկտրասյանը, երկու հոգի տեղում մահացել է, երեքի վիճակը ծայրահեղ ծանր է » Armennews

Ողբերգական վթար. Opel-ը բախվել է էլեկտրասյանը, երկու հոգի տեղում մահացել է, երեքի վիճակը ծայրահեղ ծանր է

 

Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում. հայտնում է shamshyan.com-ը:

 Ժամը 18:40-ի սահմաններում, Opel մակնիշի 34 СС 441 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և կողաշրջված վիճակում հայտնվել հանդիպակաց երթևկելի գոտում:

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակում, 2-ը՝ շտապօգնության ավտոմեքենայով, 1-ը՝ քաղաքացիների ավտոմեքենայով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ըստ աղբյուրի՝ բախումից մեքենայում գտնվողները դուրս են շպրտվել:

Այս պահին վթարի վայրում զննություն են կատարում Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները: Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը:

Ավելի վաղ ArmenNews.com-ը ԱԻՆ-ից տեղեկացել էր, որ Քասախ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը, կան տուժածներ:


скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր