«Եթե չլինեի լրագրող, ապա կլինեի...». Բլից հարցազրույց Նորայր Շողիկյանի հետ » Armennews

«Եթե չլինեի լրագրող, ապա կլինեի...». Բլից հարցազրույց Նորայր Շողիկյանի հետ

 
 
Armennews.com կայքը շարունակում է բլից հարցումներով թափանցել մարդկանց ներաշխարհը և բացահայտել նրանց ամենատարբեր տեսանկյուններից: Այս անգամ մեր զրուցակիցը լրագրող Նորայր Շողիկյանն է:
 
1.Առավոտը սկսում եմ ...
Գիշերն ու առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների մասին կարդալով
 
2.Որ հայտնի մարդու հետ կճաշեիք
Իսպանիայի թագուհու
 
3.Ասա ինձ` չես կարող, և ես...
Կասեմ` մի կողմ քաշվիր ու նայիր
 
4.Ձեր սիրելի գրողը
Ջերոմ Սելինջեր
 
5.Եթե չլինեի լրագրող, ապա կլինեի...
կյանքից դժգոհ (ծիծաղում է)
 
6.Ձեր երեք ամենասիրելի ուտեստները
Թփոմ տոլմա, շաուրմա, սուշի
 
7.Ի՞նչ չեք ուտի երբեք, որքան էլ քաղցած լինեք
Ծեծ, գլուխս ու ոչխարի պանիր (ծիծաղում է)
 
8.Արտահայտություն, որը հաճախ եք կրկնում
Ցայ տանյեմ (ժպտում է)
 
9.Ձեր առաջին բջջային հեռախոսը
Սիմենս
 
10.Ըստ իս` աղջիկները սիրում են ...
ուտել ընկերոջ/ամուսնու նյարդերը (ծիծաղում է)
 
11. Երբեք չեմ ուզենա ինձ նվիրեն ...
Մադոննա սերվիսի սպասք (ծիծաղում է)
 
12.Իմ կյանքը ձանձրալի կլիներ առանց ...
ժուռնալիստիկայի
 
13.Երևանն այսօր...
իր պատմությունը կորցնելու ճանապարհին է
 
14.Քչերը գիտեն, որ ես ...
կյոռլինգի մեծ երկրպագու եմ (ծիծաղում է)
 
15.Եթե իմ մասին պատմող ֆիլմ լիներ, ապա այն կկոչվեր...
Էքսկլյուզիվ
 
 
Հարցազրույցը պատրաստեց՝ Սիլվի Տիգրանյանը։


 
скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր