Յուրի Սաքունցը ռեկորդ է սահմանում՝ ատամներով քաշելով ԱԻՆ-ի բեռնատարը(տեսանյութ) » Armennews

Յուրի Սաքունցը ռեկորդ է սահմանում՝ ատամներով քաշելով ԱԻՆ-ի բեռնատարը(տեսանյութ)

 

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանող, աշխարհի կրկնակի ռեկորդակիր, Հայաստանի դյուցազնագրքի 14-ակի ռեկորդակիր Յուրի Սաքունցն այսօր՝ մարտի 4-ին, ատամներով մեքենա է քաշել՝ սահմանելով Հայաստանի եւ աշխարհի նոր ռեկորդ:

Նա նախկինում ճկույթ մատով քաշել էր 44 տոննա երկու գնացք 15,3 մետր:

Յուրին լրագրողների հետ զրույցում նշեց, որ ամեն անգամ ռեկորդ սահմանելիս կյանքը երկարում է. «Ամեն ռեկորդից հետո կյանքս երկարում է, արդեն 15 տարի երկարել է: Հաջորդ ռեկորդի մասին մտածում եմ, բայց չգիտեմ երբ կանեմ: Երեւի ինքնաթիռ կքաշեմ»,-ասաց նա:

Յուրի Սաքունը տեղեկացրեց, որ սա թվով երրորդ ռեկորդն է. «Առաջին անգամ ձեռքերի վրա քայլելով ատամներով քաշել եմ 3 տոննա քաշով մեքենա:

Մյուս ռեկորդը ֆուտբոլի երեք գնդակների վրա մեկ րոպեում 83 հատ «ժիմ» վարժություն եմ կատարել»:


скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր