«Այս երեխան քո աղոթքների կարիքն ունի». Երկամյա աղջկա մոտ ախտորոշել են ձվարանների քաղցկեղի հազվադեպ տեսակ (լուսանկարներ, տեսանյութ) » Armennews

«Այս երեխան քո աղոթքների կարիքն ունի». Երկամյա աղջկա մոտ ախտորոշել են ձվարանների քաղցկեղի հազվադեպ տեսակ (լուսանկարներ, տեսանյութ)

 

ԱՄՆ Ջորջիա նահանգի Սենոյա քաղաքից երկամյա Քեննի Քսիդիասի մոտ սարսափելի ախտորոշում էր կատարվել՝ ձվարանների քաղցկեղի հազվադեպ տեսակ: Խոսքը դեղնուցային պարկի ուռուցքի մասին է, որը սովորաբար հանդիպում է չափահաս տարիքում:

The Daily Mail-ը հայտնում է, որ սկզբում հիմք ընդունելով ռենտգեն պատկերները՝ բժիշկները որոշել են, որ աղջկա աղիներում գազերի կուտակում է: Սակայն ՀՏ եւ ՄՌՏ հետազոտություններով հայտնաբերվել է, որ իրականում ձվարանների քաղցկեղ է զարգանում, որը տարածվել էր դեպի որովայնային խոռոչ: Բժիշկներն ապշահար էին. աջ ձվարանի վրա ուռուցքը հասնում էր 14 սանտիմետրի:

Քեննին վիրահատության կարիք ուներ, որի ժամանակ հեռացվել են նրա աջ ձվարանը եւ բարակ աղիի մի մասը: Առջեւում նրան քիմիաթերապիա է սպասում, սակայն ծնողները մտավախություն ունեն, որ այն բացասաբար կանդրադառնա նրա ֆերտիլության վրա՝ զրոյի հավասարեցնելով հղիանալու հնարավորությունը:

Դեղնուցային պարկի քաղցկեղային ուռուցքը չափազանց հազվադեպ է հանդիպում. դրան է բաժին ընկնում ձվարանների բոլոր ուռուցքների, ներառյալ բարորակ, 25 տոկոսը: Վիճակագրության համաձայն՝ ձվարանների բոլոր ուռուցքների 20 տոկոսը չարորակ է: Այս չարորակ նորագոյացությունների միայն 20 տոկոսն է դեղնուցային պարկի ուռուցք:

Քեննին դարձել է ամենապատանի պացիենտը, ում մոտ այս ախտորոշումը կատարվել է: Ծնողները նշում են, որ նա մարտական բնավորություն ունի, ինչը կարեւոր է քաղցկեղի բուժման գործում:

 
 
 
 

 
скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր