Երկրորդ դեպքն աշխարհում. արտասովոր երկվորյակներ են ծնվել » Armennews

Երկրորդ դեպքն աշխարհում. արտասովոր երկվորյակներ են ծնվել

 

Ավստրալիայում լույս աշխարհ է եկել արտասովոր երկվորյակ։

Ինչպես հայտնի է, գոյություն ունի երկվորյակների երկու տեսակ՝ մոնոզիգոտ (միաբջիջ) և երկզիգոտ (տարբեր ձվաբջիջներից)։ Առաջին դեպքում մեկ ձվաբջիջը բեղմնավորվում է մեկ սերմնաբջջով և կիսվում երկու մասի, իսկ երկրորդում երկու առանձին ձվաբջիջները բեղմնավորվում են երկու սերմնաբջջով։

Սակայն չափազանց հազվադեպ է պատահում, երբ մեկ ձվաբջիջը բեղմնավորվում է երկու սերմնաբջջով միաժամանակ և կիսվում երկու մասի. այդ ժամանակ ծնվում են կիսանման երկվորյակներ։ Հատկանշական է, որ այս դեպքում սաղմերից յուրաքանչյուրը կրում է տարբեր գենետիկ տեղեկություն հոր մասին այն դեպքում, երբ մոր ԴՆԹ-ն 100 տոկոսով նույնն է։

Փոքրիկները ծնվել են ավստրալական Քվինսլենդ նահանգում 4 տարի առաջ, բայց այդ մասին միայն նոր է հայտնի դարձել։ Սա աշխարհում կիսանույնական երկվորյակների ծնվելու երկրորդ դեպքն է. առաջինը գրանցվել է ԱՄՆ-ում 2007թ․։

Դեպքերը, երբ երկու սերմնաբջիջը բեղմնավորում են մեկ ձվաբջջի, գրեթե միշտ ավարտվում են պտղի կորստով, քանի որ սաղմերը չեն զարգանում։ Հենց սրանով է պայմանավորված կիսանույնական երկվորյակների հազվագյուտությունը։

Ավստրալիայում արտասովոր երկվորյակների ծնվելու մասին հոդվածը հրապարակվել է The New England Journal of Medicine պարբերականում։


скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր