Արգենտինայում բռնաբարված 11-ամյա աղջիկն իշխանությունների արգելքի պատճառով ստիպված է եղել ծննդաբերել » Armennews

Արգենտինայում բռնաբարված 11-ամյա աղջիկն իշխանությունների արգելքի պատճառով ստիպված է եղել ծննդաբերել

 

Արգենտինայում բնակվող 11-ամյա աղջիկը, որը հղիացել էր բռնաբարության հետևանքով, ստիպված է եղել ծննդաբերել, քանի որ երկրի իշխանությունները նրան արգելել էին արհեստական ճանապարհով ընդհատել հղիությունը:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, իշխանություններն անտեսել են բռնաբարված աղջկանից, նրա ընտանիքից ու իրավապաշտպան խմբերից ստացած բազմաթիվ խնդրանքները, որոնք վերաբերում էին հղիությունն արհեստական ճանապարհով ընդհատելու թույլտվության տրամադրմանը:

Աղբյուրը մանրամասնում է, որ երեխան հղիության 23 շաբաթում կեսարյան հատման է ենթարկվել, սակայն բժիշկները ենթադրում են, որ նորածինը ողջ մնալու շատ քիչ շանսեր ունի:

Աղջիկը հղիացել էր իր տատիկի 65-ամյա զուգընկերոջ բռնաբարության հետևանքով: Հղիության ընթացքում նա ինքնասպանության երեք անհաջող փորձ է կատարել:

«Ուզում եմ, որ հեռացնեք այն, ինչն ինձ տվել է այդ ծեր մարդը»,- ինքնասպանության փորձերից հետո հիվանդանոցի հոգեբանին խնդրել էր աղջիկը:

Նա պատմել էր, որ 2015թ. ի վեր ապրել է տատիկի խնամակալության ներքո, մինչդեռ նրա երկու ավագ քույրերը սեռական բռնության են ենթարկվել մոր զուգընկերոջ կողմից: Հայտնի է, որ հղիության արհեստական ընդհատումն ապօրինի է Արգենտինայում: Բացառություն է արվում միայն այն դեպքերում, երբ հղիությունը վտանգ է ներկայացնում կնոջ առողջության համար կամ բռնաբարության հետևանք է: Սակայն թե ինչու տվյալ պարագայում օրենքը չի գործել, հայտնի չէ: Իրավապաշտպաններն աղջկա հետ կատարվածը բնորոշել են «երեխայի նկատմամբ ամենասարսափելի դաժանության դրսևորում»:


скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր