Արդյո՞ք Փաշինյանը տեղյակ է էդ կնոջ ստացած գրանտներից և դիրքորոշումներից՝ ավանդույթների, ինքնության, օտարամոլության և այլ հարցերի վերաբերյալ (լուսանկարներ) » Armennews

Արդյո՞ք Փաշինյանը տեղյակ է էդ կնոջ ստացած գրանտներից և դիրքորոշումներից՝ ավանդույթների, ինքնության, օտարամոլության և այլ հարցերի վերաբերյալ (լուսանկարներ)

 

«Ազատությունը» մեջբերել է Նիկոլ Փաշինյանի ճառից մի հատված. «Մենք պետք է ամուր պահպանենք մեր ինքնությունը, անսասան միասնությունը և տուրք չտանք օտարամոլությանը, թույլ չտանք, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ»։ Շատ հետաքրքիր է, որ Փաշինյանը նման շեշտադրում է անում, բայց հարց ունեմ։ Հանրայինի եթերում իր ՔՊ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամին նա պաշտպանեց՝ 4 զավակ ունեցող ավանդական կին անվանելով։ Արդյո՞ք ինքը տեղյակ է էդ կնոջ ստացած գրանտներից և դիրքորոշումներից՝ ավանդույթների, ինքնության, օտարամոլության և այլ հարցերի վերաբերյալ։ Image may contain: textԵթե չէ, կարող եք փոխանցել այս գրառումը։ Կարծում եմ՝ Փաշինյանի անգլերենի իմացությունը բավարար է՝ այդ տիկնոջ կողմից զետեղած տեքստն ըմբռնելու համար։ Ուշադրություն հրավիրեմ նաև, որ Լարան ճիշտ է համարում epress կայքում զետեղված հարցադրումը՝ կապված եկեղեցու հետ։ Իսկ այդ կայքի մասին էլ Փաշինյանը միգուցե տեղյա՞կ չէ։ Դա էլ էստեղ դնենք։ Այդ կայքը համագործակցում է նաև «Սևազգեստ կանայք» կազմակերպության հետ։ Մարդ ես, հնարավոր է՝ Փաշինյանը դրանից էլ տեղյակ չէ։ Դրանց մասին էլ կարճ ինֆորմացիա՝ էլի նկարներում։

Ինչ վերաբերում է «Սևազգեստ կանանց». այդ կազմակերպությունում աշխատող Անի Ասատրյանը, մեզ հասած տեղեկություններով, «Իմ քայլը» դաշինքից ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանի օգնականն է։ Ի դեպ, Անի Ասատրյանը, ի թիվս Լարա Ահարոնյանի, Լենա Նազարյանի և մեր ազգային ավանդույթներն ու հայկական ինքնությունը տանել չկարողացող այլ մարդկանց, նույն ցուցակում էր, որոնք հավանության նշան էին դրել ֆեմինիստական շարժման ակտիվիստներից Աննա Նիկողոսյանի գրառում-նկարին, որն ուներ «ոչ պետությանը, ոչ սահմաններին...» խորագիրը։ Ի դեպ, «ոչ ազգ, ոչ պետություն» և նմանատիպ լոզուգներով ցույցի 2017 թվականի մարտի 8-ին մասնակցում էր նաև նույն Լարա Ահարոնյանը։ Միգուցե դրանից էլ տեղյակ չէ Փաշինյանը։ Նշենք, որ Աննա Նիկողոսյանը ֆեմինիստական կուրսերին մասնակցում է նաև Թուրքիայում։ Օտարերկրյա ագենտներին էլ անդրադարձ կար Փաշինյանի ճառում։ Կարծում եմ՝ կհետաքրքրի։ Իսկ Լենա Նազարյանը 2017թ.-ի նոյեմբերի 2-ին lragir.am-ին տված իր հարցազրույցում ազգային ավանդական սովորույթներին հետադիմական և քարանձավային որակումն էր տվել։ Հետաքրքիր է, արդյո՞ք դա չի հակասում նշված նախադասության մեջ վարչապետի հայտնած առաջին մտքին։ Այս հարցն էլ, կարծում եմ, պարզաբանման կարիք կունենա։

Ազգային ավանդույթներն ու ընդհանրապես ազգայինը մերժող տարրերից մեկն էլ «Իմ քայլով» ավագանի դարձած Գրիգոր Երիցյանն է, որի կազմակերպությունը, բացի նրանից, որ Սորոսից և այլ ֆոնդերից ֆինասնավորվող ՀԿ է, բացի նրանից, որ ԼԳԲՏ և հարակից թեմաներով ակտիվ գործունեություն է ծավալում, իսկ հիմա էլ, օգտվելով ընձեռնված առիթից, փորձում են, ինչպես «Սևազգեստ կանայք» և այլ կազմակերպությունները, ձեռքերը երկարել դեպի սահմանամերձ և մարզերի երիտասարդներին, Գրիգորը նաև այն անձանցից էր, որոնք դեմ քվեարկեցին ռազմական գործողություններում հաշմանդամություն ստացած սպա Սարգիս Ստեփանյանի նախագծին, որով, եթե կարճ ասենք, առաջարկ կար հաշմանդամների համար մարզադահլիճ կառուցելու... Արժէ, որ էդ մասին էլ տեղյակ լինի Փաշինյանը։ Մարդ ես, կարող է՝ տեղյակ չեն պահում, թե ովքեր են իր թիմակիցները։

Փաշինյանն ընդգծում է, որ ոչ ոք չի կարող սպառնալ մեզ, և որ մենք պետք է հզոր պետություն ունենանք։ Բնականաբար, հզոր պետությունն առանց հզոր բանակի անհնար է, մինչդեռ դարձյալ «Իմ քայլով» ներկայումս ԱԺ պատգամավոր, Սորոսից բազմաթիվ գրանտներ ստացած (նույնիսկ ավագանի եղած ժամանակ) «Հոդված 3» ակումբից Գայանե Աբրահամյանը չէր զլանում, eurasianet պարբերականին բողոքում էր Հայաստանը ռազմականացնելուց (միլիտարիզացիայից)։ Ի դեպ, Գայանեն Լենա Նազարյանի հետ Երևանում կազմակերպված TEDx-ի առանցքային դեմքերից էին։ Իսկ այ երբ տեսնում ենք, որ TEDx-ի կազմակերպման ֆինանսավորումն էլ էր ստացվել Սորոսից, պարզ է դառնում, թե ինչու էին բեմին հայտնվել սորոսական դեմքերը։ Image may contain: one or more people, people standing, people walking, crowd, outdoor and text

Ինչ վերաբերում է TEDx-ին, ապա մի քանի ամիս առաջ էդտեղ արդեն մանկապղծության (պեդոֆիլիայի) պրոպագանդա էր։ Հա, դե Լենայի մասով նորություն ասած չեմ լինի, որ« Տրանսփարենսի ինթերնեշնլից» էր, իսկ վերջինս էլ՝ Սորոսից հիմնական գրանտառուներից։ Չնայած, ի՞նչ իմանաս, եթե Լարային էնքան չի ճանաչում, որ ավանդապահ է որակում, կարող է և էս էլ չիմանա։ Արժի, ամեն դեպքում, արժի, որ տեղյակ լինի, հետո չասեն՝ չգիտեինք... 

Դե իսկ ինչ վերաբերում է էն Գեմաֆին-մեմաֆին, Կրիստինա, Անափիոսյան և այլն, էդ դեմքերին, դրանց մասին մայիսից էնքան եմ գրել, որ արդեն բոլորն են էդ մասին գրում, նույնիսկ դեմքերով են ճանաչում, իսկ Սորոսն էլ ստիպված եղավ անուններն իր Բաց հասարակության ֆոնդի կայքից հանել՝ այն, ըստ էության, դարձնելով կիսափակ կամ կիսաբաց, ոնց հարմար կլինի... Հետաքրքիր է, տեսնես ինչի՞ էդպես արեցին, ամաչո՞ւմ են իրենց գործունեության համար, թե՞ թաքցնելու բան ունեն... No photo description available.
Արժի, արժի անպայման, որ էդ հարցով զբաղվեն, բայց, բնականաբար, ոչ Հատուկ քննչական ծառայությունը, որովհետև մի քիչ արդար չի էլի, Սորոսի տնօրենների խորհրդի նախագահը Դավիդն է Խաչատրյան, իսկ իր եղբայրը՝ Սասունը՝ Հատուկ քննչական ծառայության պետ... Մի քիչ չի սազա՝ մեկը մյուսով զբաղվեն... Անպայման էդ էլ Փաշինյանին ասեք, կարող է՝ դրանից էլ տեղյակ չէ։

Հա, մեկ էլ հիշեցնեմ, որ սրանից մի քանի ամիս առաջ էլ օտարերկրյա ագենտների հարցերով զբաղվելու կոչ էին արել Սորոսից ֆինանսավորվող Հրանուշ Խառատյանը, Ավետիք Իշխանյանն ու Սաքունց Արթուրը՝ դարձյալ Սորոսից ֆինանսավորվող «Հոդված 3» ակումբում...

Ճիշտն ասած՝ մի քիչ պարզ չէ, թե ինչ ագենտների նկատի ունեին։ Ոմանք կես կատակ, կես լուրջ ասացին՝ իրենց կոնկուրենտներին։ Ամեն դեպքում, կարծում եմ, մոտ ժամանակներս հատկապես Փաշինյանի էս հայտարարությանը հետևելիք գործողություններից ավելի պարզ կդառնա...No photo description available.
Դե ես հույս ունեմ, որ Փաշինյանի էդ հայտարարությունը զուտ հայտարարություն չի մնա, այլ նաև գործնական քայլեր կարվեն։ Դե էդպես է, չէ՞, սովորաբար լինում։ Մարդ մի բանը որ ասում է, պիտի անի, թե չէ ո՞վ է տեսել՝ մի բան հայտարարես ու տենց էլ ոչինչ չանես... 

Չէ, նորմալ տղամարդն իրեն դա թույլ չի տա, հետևաբար սպասում ենք խոսքին հետևող գործին։

Է՞լ ինչ ասեմ։ Էլի բան մնա՞ց... Ինձ թվում է՝ էսքանն էլ լիուլի է։ Որ արդյունք տեսնենք, կշարունակենք։Image may contain: textImage may contain: 1 person, textImage may contain: 1 personNo photo description available.Image may contain: textImage may contain: 1 person, textImage may contain: textImage may contain: 2 people

 

скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր