«Իմ պատասխանը՝ Մարիամ Փաշինյանին»․ Հրանտ Ավետիսյան » Armennews

«Իմ պատասխանը՝ Մարիամ Փաշինյանին»․ Հրանտ Ավետիսյան

 

Երբ տարիներ շարունակ Ձեր հայրը, օգտագործելով իր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներըմ շարունակ ցեխ էր շպրտում իշխանությունների վրա, այդ ժամանակ չէի՞ք սրտնեղում։ Երբ Փաշինյան Նիկոլն Աժ ամբիոնից խոսում էր օդից կախված լուրերով՝ ասելով, թե, օդից կախված լուրերի համաձայն, Սերժ Սարգսյանը Մոնակոյում 50․000․000$ է պարտվել, այդ ժամանակ չէի՞ք սրտնեղում։ Երբ Ձեր ընտանիքի իշխանության գալու ճանապարհին անընդհատ շեշտում էր, որ արագաչափերը Սաշիկի անձնական բիզնեսն են, և Ձեր հայրը նույնիսկ մի ոտանավոր արտասանեց այդ առիթով, հետո իշխանության գալուց հետո պարզվեց, որ դրանք ոչ միայն Սաշիկինը չեն, այլ նաև ծառայում են ժողովրդին, այդ ժամանակ չէի՞ք սրտնեղում։ Երբ ահաբեկիչները գրավեցին ՊՊԾ գունդը և սկսեցին սուտ լուրեր տարածել, իբր քաղաքի մասշտաբով կարևոր կառույցներ ունեն իրենց հսկողության տակ, այդ Ձեր ընտանիքին պատկանող լրատվականն էր առաջինը տարածում այդ իրականությունից հեռու լուրերը․ այդ ժամանա՞կ էլ չսրտնեղեցիք։

Եվ հակառակը, երբ որևէ օգտատեր կամ լրագրող փորձում է արտահայտել իր տեսակետը կատարվողի մասին, երբ որևէ մեկը փորձում է միակարծիք չլինել ամբոխի հետ, նույն ֆեյսբուքյան տիրույթում Ձեր հայրիկի նկարներով ողողված ֆեյք օգտատերեր սկսում են հայհոյել և սպառնալիքների տեղատարափ հնչեցնել տվյալ անձի հանդեպ։ Իսկ այս դեպքում Դուք չե՞ք սրտնեղում։ Երբ մարդ իր ազատ կարծիքը հայտնելու համար պիտակավորվում է որպես հակահեղափոխական, որպես սև, այդ ժամանա՞կ էլ չեք սրտնեղում։ Երբ որևէ թերություն կամ բաց բարձրաձայնելու համար մարդիկ առողջ քննարկումից տեղափոխվում են ընտանիքի հասցեին հնչող հայհոյանքների և սպառնալիքների, այդ ժամանա՞կ էլ չեք սրտնեղում։

Եվ վերջում՝ лучше грустить в лимузине, чем в трущобах։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hrantface/posts/1039399166246607

скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր