«Ձեններդ կտրեք, վեր ընկեք տեղներդ ու այլևս ոչ մի ծպտուն». Արմեն Դանիելյան » Armennews

«Ձեններդ կտրեք, վեր ընկեք տեղներդ ու այլևս ոչ մի ծպտուն». Արմեն Դանիելյան




ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ցավում եմ, բայց ոմանց երազանք է... մարդկանց համոզել, թե երկրում ոչինչ չի փոխվելու...

     Ակնհայտ է, որ նախկին և գործող իշխանությունների միջև կան էական տարբերություններ... դրանք խիստ նկատելի են, բայց ամենանկատելին եղել և մնում են արդար ընտրությունները, որոնց մասին նախկինները փորձում են չխոսել կամ զգուշավոր շրջանցում են... եվ այսպես...
     Նախկին իշխանությունների վերարտադրման հիմնական այցեքարտը բոլոր մակարդակներում կեղծված ընտրություններն էին... վերցրու տաս հազար դրամը և ոչինչ և ոչ մի ակնկալիք մի ունեցիր իշխանություններից... միևնույն է ոչինչ չի փոխվելու .... և չէր էլ փոխվում, կամ ավելի ճիշտ փոխվում էր դեպի վատը... համատարած աղքատություն և արտագաղթ... Այլակարծության պատասխանը աշխատանքից ազատելն էր կամ էլ պոկված ծնոտով հանգրվանելը որևէ բուժհիմնարկում...
     Հիմա այդ նույն իշխանության դենչիկներն ու նազիր-վեզիրները ՖԲ-ում և այլ սոցիալական ցանցերում մուրացկանի կեցվածքով մարդկանց համոզում են, թե գործող իշխանություններից ոչ մի լավ պետք չէ սպասել, քանի որ այդ իշխանություններն աշխարհի ամենավատ իշխանություններն են... Մտահոգիչ է, բայց նրանք համակարգված, տարբեր ձևաչափերով պայքարում են օրինականության հաստատման դեմ և փորձում ապակողմնորոշել հասարակությանը... էլ ավելի մտահոգիչ է, որ նրանք գրեթե աստվածացնում են իրենց չեղած գոյությունը և գործող իշխանություններին «մեղադրում» ամեն ինչում... սակայն մերօրյա առաքյալների «մեղադրանքները» ոչ միայն արժանահավատ չեն, այլ ակնառու դեբիլության դրսևորումներն են...

     Հ.Գ. Հասարակությունը երկար տարիներ տեսել է, գիտի, պատկերացնում է և իր մաշկի վրա զգացել և կենցաղում առերսվել է նախկին իշխանությունների որոշ անմեղսունակ ներկայացուցիչների ապօրինություններին... Ձեններդ կտրեք, վերընկեք տեղներդ ու այլևս ոչ մի ծպտուն... Վատի առումով դուք դուրս եք ցանկացած մրցակցությունից և կարող եք մրցել բացառապես ինքներդ ձեր դեմ...»:скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր