Մահացու վրաերթ Երևանում. տղամարդը փողոցն անցել է արգելապատնեշի վրայով » Armennews

Մահացու վրաերթ Երևանում. տղամարդը փողոցն անցել է արգելապատնեշի վրայով

 

Այսօր՝ փետրվարի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում. հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 19:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 36-ամյա Բագրատ Գալստյանը իր վարած Mercedes մակնիշի 35 NV 629 համարանիշի ավտոմեքենայով Արտաշատի խճուղում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:

Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնել, վրաերթի ենթարկված քաղաքացին մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:


скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր