«Բացեմ դարակազմիկ գաղտնիքը, որ Էդմոնը չգիտեր». Լևոն Բարսեղյան » Armennews

«Բացեմ դարակազմիկ գաղտնիքը, որ Էդմոնը չգիտեր». Լևոն Բարսեղյան

 

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մանիպուլյացիան էնքան հետաքրքիր կերպարանք ունի, չեք պատկերացնի:

Երեկ Մարուքյանն ասաց, թե Գյուղակադեմիայի ռեկտորը իր աշխատավարձը բարձրացերլ եսիմ ինչքան է սարքել: Էդմոնը չէ հարցը, կարող էր չիմանալ մանրամասները: Հետո նայում եմ էս մտքի վերարտադրությունները, հասկանալի է՝ քֆուրներ՝ իշխանության հասցեին, թե բա էս ինչ անարդարություն է, բա սրա համար էի՞նք ... :

Պարզվում է այդ ակադեմիայում միայն ռեկտորի աշխատավարձը չի բարձրացել, բայց դա չէ կարևորը, կարևորն այն է, որ ոչ մի պետական համալսարանի ռեկտոր կամ պրոռեկտոր, կամ հավաքարար ինքնուրույն չի կարող բարձրացնել սեփական կամ ուրիշի աշխատավարձը: Ով չհասկացավ, թող նորից ջանք անի՝ կարդա: Բա ո՞վ է բարձրացրել ռեկտորի աշխատավարձը: Տեղ հասանք, բացեմ դարակազմիկ գաղտնիքը, որ Էդմոնը չգիտեր:

Որևէ պետական համալսարանի հաստիքացուցակն ու դրույքաչափերը, բյուջեն և աուդիտորական կազմակերպության ընտրությունը հաստատում է, և էլի լիքը հարցեր որոշում է ՄԻԱՅՆ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ռեկտորն անշուշտ կարևոր դերակատար է, կարող է առաջարկել, ավելին, պարտավոր է առաջարկել փոփոխությունների նախագիծ՝ հաստիք բացել, կրճատել, ավելացնել դրույքաչափը և այլն, բայց որոշողը հոգաբարձուների խորհուրդն է:

Այլ խոսքով գյուղակադեմիայի ռեկտորի աշխատավարձը ոչ թե բարձրացրել է ինքը ռեկտորը այլ հոգաբարձուների խորհուրդը, որում, քիչ մնաց մոռանայի, ռեկտորը չկա»:


скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր