4 հոգի դպրոցում ցույց ա անում, վարչապետը էթում ա, բա Ալավերդի ինչի՞ չի գալիս. Ցույց Ալավերդում » Armennews

4 հոգի դպրոցում ցույց ա անում, վարչապետը էթում ա, բա Ալավերդի ինչի՞ չի գալիս. Ցույց Ալավերդում

 

Երկու օր առաջ եւս ալավերդցիները փակել էին երկաթգիծը, նրանց հետ հանդիպել էին  Լոռու մարզպետն ու մարզի Ոստիկանապետը, պայմանավորվել՝ երկաթգիծը բացել եւ հարցը քննարկել փետրվարի 15-ին կայանալիք հանդիպմանը: Դրան պետք է ներկա լինեին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՎՏԲ բանկի ներկայացուցիչը, ACP ընկերության սեփականատերը:

Այսօր սակայն, պարզվեց, որ կառավարության ներկայացուցիչները չեն եկել: Հանդիպմանը եկել էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Ալավերդու քաղաքապետ Սասուն Խաչումյանն ու ACP ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը:

Հանդիպումը կազմակերպվեց Մշակույթի տան դահլիճ: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ փորձում են ներդրող գտնել, բանակցում են երկու օպերատորների հետ: Նա առաջարկեց 4-5 հոգուց կազմված խումբ ձեւավորել, գնալ Երեւան եւ հարցը քննարկել փոխվարչապետի հետ:

Ալավերդցիները պահանջեցին, որ փոխվարչապետն ինքը գա Ալավերդի: «Երկու շաբաթից կգան էլի նույն բանը կասեն: Եթե կար պատասխան, գոնե մի փոխվարչապետ կբարեհաճեր գալ Ալավերդի: Դպրոցում 4 հոգի աշակերտ ցույց ա անում, վարչապետը վեր ա կենում, հասնում էդ դպրո, իսկ մեզ անտեսում են»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ի վերջո, պղնձաձուլարանի աշխատողները որոշեցին դուրս գալ եւ կրկին փակել երկաթգիծը:

скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր