Գործող իշխանությունը զոհի մասին փորձել է տեղեկատվություն չտալ, սպանության փաստը պարտակել » Armennews

Գործող իշխանությունը զոհի մասին փորձել է տեղեկատվություն չտալ, սպանության փաստը պարտակել

 

 

Մեր երկրում կարևորագույն սկզբունք կար՝ Հայրենիքի սահմանների պաշտպանության համար նահատակվածի մասին պարտադիր հայտնել: Մենք իրավունք ունենք իմանալ նահատակի մասին և վերջին հրաժեշտը կազմակերպել հավուր պատշաճի: Հիմա ստացվում է, որ այդ սկզբունքն այլևս չկա և հնարավորության դեպքում սահմանին զոհվածի մասին տեղեկատվությունը կոծկվելու է: Ըստ էության, գործող իշխանությունը զոհի մասին փորձել է տեղեկատվություն չտալ, սպանության փաստը պարտակել՝ փաստացի չհայտնելով մահվան մասին տեղեկատվությունը: Չգիտեմ, թե սա ի՞նչ կապ ունի «վերելակային դիվանագիտության» նրբությունների հետ, որքանո՞վ է խանգարում «քիրվայության» նոր դարաշրջանի մեկնարկին, բայց խորհուրդ եմ տալիս այսուհետ ուշադիր լինել և չփորձել նման լուրերը պարտակել: Հ.Գ. Խոնարհվում եմ Էդգար Գրիգորյանի հիշատակի առջև: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի...
 
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mihran.hakobyan.3/posts/10157043272893197
 
Տեղեկացնենք որ, Ամանորի գիշերը ՊՆ զորամասերից մեկում հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել .ՊՆ-ն ու Քննչական կոմիտեն դեպքի մասին չեն հայտնել։ Tert.am-ի տեղեկություններով՝ ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել, պաշտոնական հաղորդագրություն գերատեսչությունների կայքերում տեղադրված չէ: Այս առնչությամբ պարզաբանում, ինչպես նաև տեղեկություն ստանալու համար  գրավոր հարցումներ ուղարկեց համապատասխան կառույցներին: Պաշտպանության նախարարությունից  հարցերին, թե ինչու ՊՆ-ն չի հայտնել դեպքի մասին, ի՞նչ հանգամանքներում է գրանցել զինծառայողի մահը, պատասխանել են. «2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանը: Նա տեղափոխվել է Մեղրի ԲԿ, որտեղ ժամը 08:10-ին մահացել է»: ՊՆ-ից հայտնել են, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1 մասով՝ ինքնասպանության հասցնելը: ՊՆ-ից առաջարկել են լրացուցիչ տեղեկությունների համար դիմել քրեական վարույթ իրականացնող մարմնին: Նշենք,որ ՊՆ-ին հարցում ուղարկելուն զուգահեռ գրավոր հարցում է ուղարկել նաև վարույթն իրականացնող Քննչական կոմիտեին: ՊՆ-ն չի պատասխանել հարցին, թե ինչու այդ մասին որևէ տեղեկություն չի հայտնել: Tert.am-ի տեղեկություններով՝ պայմանագրային զինծառայողը երեք երեխայի հայր էր:
скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր