«Պարոնայք ծռեր, հիշեցնեմ՝ սեՌժիկի ժամանակ դուք բանտում էիք». Լիզա Ճաղարյան » Armennews

«Պարոնայք ծռեր, հիշեցնեմ՝ սեՌժիկի ժամանակ դուք բանտում էիք». Լիզա Ճաղարյան

 

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըսկի սերժի ժամանակ չէին փակ դատ անում», - այսօր բղավում էին ծռերի դատավարության ժամանակ։
     Պարոնայք ծռեր, հիշեցնեմ, սեՌժիկի ժամանակ դուք բանտում էիք, իսկ հիմա ազատ ֆռֆռում եք, ինչը միաձայն չի՛ ողջունել հասարակությունը։ Ընդամենը սա բավական է, որ դուք և ձեր համակիրները դատարանում ձեզ մի քիչ ավելի ԿԱՐԳԻՆ պահեք, մի քիչ փոխեք ձեր բառապաշարը, անմարդկային ճղավոցներ չարձակեք, իմ շատ չսիրած ոստիկանապետ Օսիպովին «լակոտ» չասեք, որովհետև էդ մարդը երկարուձիգ օրեր ձեր պատանդն է եղել և իրոք գործընկերներ է կորցրել, ու հեչ պարտավոր չի դատարանին խնդրել, որ ձեզ ազատ արձակեն։
     Դուք ձեզ հերոս եք համարում, շատ-շատերը՝ ոչ։ Մեկն էլ՝ ես։
     Դե եկեք բոլորիս կոտորեք, դինջացեք, բայց առանց ճղճղալու, գլուխս ցավում է»։

Հիշեցնենք, որ այսօր «Սասնա ծռեր»-ի գործով դատավարության ժամանակ Գևորգ Սաֆարյանը դռնփակ նիստ անցակցնելու դատարանի որոշման դեմ բողոքելով՝ ասել էր. «Չի կարելի նման դատավարությունը դռնփակ անել, անգամ Քոչարյանի և Սերժի ժամանակ նման բան չի եղել»:


скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր