Այս շրջանում, երբ բանակցությունների հիմնական մեխը խաղաղության նախապատրաստելն է, ադրբեջանական բանակը հայ զինվորին ոչնչացնելու մասին նյութերով սնուցում է իր բնակչությանը » Armennews

Այս շրջանում, երբ բանակցությունների հիմնական մեխը խաղաղության նախապատրաստելն է, ադրբեջանական բանակը հայ զինվորին ոչնչացնելու մասին նյութերով սնուցում է իր բնակչությանը

 

Խաղաղության մասին տարբեր խոսակցությունների հետ համատեղ ադրբեջանական բանակի կայքերից մեկը անհանդուրժողականություն և հակահայկական քարոզչություն է իրականացնում։ Մասնավորապես տեղադրվում է հոդված, որի վերնագիրն է՝ «Առաջնագծում դու հստակ գիտակցում եք, որ դիմացդ թշնամին է, որին դու անպայման պետք է ոչնչացնես»:

Պետական մակարդակով ադրբեջանական կողմը մեզ խափում է ու անգամ փորձ չի կատարում խաղաղության մասին հայտարարություններ տարածելու։ Այս շրջանում, երբ բանակցությունների հիմնական մեխը խաղաղության նախապատրաստելն է, ադրբեջանական բանակը հայ զինվորին ոչնչացնելու մասին նյութերով սնուցում է իր բնակչությանը։

Իհարկե ադրբեջանական կողմը շատ լավ գիտակցում է, որ նման քայլի գնալուց հետո ավելի շատ կորուստներ է կրելու, քան կարող է պատճառել, բայց պայմանավորվածությունից թռնելը ու մարդկանց մեջ թշնամանք սերմանելը այն էլ պետական մակարդակով անընդունելի է ու հարց է առաջանում, թե հետագա հանդիպումների ժամանակ ինչ են քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները, երբ Ադրբեջանը կոնկրետ մարդասպանության կոչեր է հնչեցնում ու դա անում է ուղիղ բանակին պատկանող կայքերի միջոցով։

 

скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր