«Գյուլլող տղա եք, ինձ էլ ստեղ գյուլլեք, պրծեք»․ Վալերի Օսիպյանը ցուցմունք տվեց (տեսանյութ) » Armennews

«Գյուլլող տղա եք, ինձ էլ ստեղ գյուլլեք, պրծեք»․ Վալերի Օսիպյանը ցուցմունք տվեց (տեսանյութ)

 
 

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստին ցուցմունք է տվել։ Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը դատարանից։ Հիշեցնենք, որ Օսիպյանը այս գործով տուժող է։

Նա, մասնավորապես, պատմել է ՊՊԾ գնդում ժամանակ իր պանդառության մանրամասները. «2016 թվականի հուլիսի 17-ին առավոտյան ժամը 5-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահից ստացա զանգ եւ տեղեկացա, որ ՊՊԾ ոստիկանության գունդը մի խումբ զինված քաղաքացիների կողմից զավթվել է։ Ես համաձայն չեմ այն խոսքի հետ, որ ասում են՝ գրավել են։ Գրավման դեպքում 35 հոգի 6 հոգու դեմ չի գնա եւ գրավի։ Նրանք ապօրինի զավթել են»։


 
скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր