38 ավտովթար երեք օրում. զոհվել է երկու, վիրավորվել՝ 50 մարդ » Armennews

38 ավտովթար երեք օրում. զոհվել է երկու, վիրավորվել՝ 50 մարդ

 

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 1-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 90 դեպք։

Մասնավորապես՝ խարդախության 17, անձնական ունեցվածքի գողության 16, մարմնական վնասվածք հասցնելու 15, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 8, ծեծի 7, թմրամիջոցի հայտնաբերման 5, ապօրինի ծառահատման 4, յուրացման կամ վատնման եւ սպանության սպառնալիքի 3-ական, գույքի դիտավորությամբ վնասման ու դատական ակտը չկատարելու 2-ական, սպանության, բնակարանային գողության, կողոպուտի, հարկերից խուսափելու, ավտոմեքենա փախցնելու, փաստաթղթի կեղծիքի, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու եւ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 8, մարմնական վնասվածք հասցնելու 3, ավազակային հարձակման եւ պետական հասարակական ունեցվածքի գողության 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 38 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 50-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր