Ո՞վ և ինչո՞ւ է փորձում Սաթինե Գզողյանին դարձնել «քարտուղարուհի ունեցող քարտուղարուհի» » Armennews

Ո՞վ և ինչո՞ւ է փորձում Սաթինե Գզողյանին դարձնել «քարտուղարուհի ունեցող քարտուղարուհի»

 
Բայց նկատե՞լ եք, թե ինչ կեղտոտ խաղիկներ են տալիս իշխանության «սորոսական» թևի ներկայացուցիչները։ Նույն պարգևավճարերի թեման, երբ մի քիչ ավելի մանրակրկիտ ես ուսումնասիրում, ակնհայտ է դառնում, որ դա ոչ այլ ինչ է, քան պաշտոնակռիվ ու պադստավկաների շղթա ներիշխանական ճամբարների միջև, որը նաև կեղծ օրակարգ ձևավորելու դերակատարություն է կատարում։ 

Հատկապես ուշագրավ է մեդիա աղմուկի բաղադրիչը, թե ինչպես է իշխանության «սորոսական» թևը բոչկա գլորում օրինակ՝ ՊԵԿ նախագահի ու նրա թմի վրա։ Վերցնենք նույն Սաթինե Գզողյանի օրինակը։ Էս մարդը ունի բավականին լուրջ կենսագրություն պետական ապարատում, եղել է ֆիննախի օգնականը, հիմա էլ ՊԵԿ նախագահի խորհրդականն է, որը, ի դեպ, պաշտոնների տաբելով ավելի բարձր պաշտոն է, քան ՊԵԿ վարչության պետը։ Ասել է, թե պետական ապարատում աշխատող պրոֆեսիոնալ է, բայց արի ու տես, որ ինչ-որ չարամիտ դիտավորությամբ մարդուն դարձրեցին քարտուղարուհի, ընդ որում՝ քարտուղարուհի պահող քարտուղարուհի։ 

Հիմա հասանք սորոսականներին։ Ինչո՞ւ եմ հենց նրանց հիշատակում, այլ ոչ օրինակ՝ Կռակաձիլ Գարոյին, խորհրդարանական խմբակցությանը, քայլած տղաներին ու աղջիկներին։ Բանն այն է, որ քարտուղարուհի պահող քարտուղարուհու մասին սուտը կայծականային արագությամ սկսեց տարածվել այն բանից հետո, երբ սորոսական դրամաշնորհով աշխատող մի լրատվամիջոց ծաղրանկար հրապարակեց, իսկ դրանից առաջ էլ էլի սորսական դրամաշնորհով գործող այլ լրատվամիջոցներով այդ ապատեղեկատվությունը տարածվել էր համացանցում։ Ավելին՝ պարգևավճարների մասին աղմուկը առհասարակ սկսել է Հետք-ից և ասում են՝ Դավիթ Սանասարյանի թեթև ձեռքով։ Ու նաև դրա համար է, որ այս ողջ աղմուկ-աղաղակի մեջ ոչ մի հնչեղ հրապարակում չեղավ իշխանության սորոսական թևի ներկայացուցիչների մասին, որոնք ևս պարգևատրումներ ստացել են, ինչպես բոլոր մյուս պետական հաստատություններում։ 

Ի դեպ՝ բուն պարգևատրումների թեմայի մասին։ Եկե՛ք վերջիվերջո կողմնորոշվենք, թե արդյո՞ք դա վատ ու արատավոր երևույթ է։ Եթե այո, ապա դա արատավոր է ոչ միայն ՊԵԿ-ի աշխատակիցների համար, այլև նույն Կռակաձիլ Գարոյի, Քաղաքապետարանի ու Սորոսականների համար։ Եթե ոչ, ապա բոլորի համար էլ այդ թեման արատավորող չի կարող լինել ու ինչպես երևույթի պաշտպաններն են ասում՝ պրոֆեսիոնալ կադրերին պետական ապպարատում պահելու համար պետք է ինչճոր կերպ խրախուսել։ Ու անկախ այս այո-ից ու ոչ-ից, սխալ է մարդկանց ցեխը մտցնել՝ նրանց մասին սուտ կենսագրական տեղեկություններ տարածելով։ Բերածս նույն օրինակին վերադառնանք․ հիմա Սաթինե Գզողյանին գուցե իզուր են պրեմիա տվել, կամ էլ տեղին, եղբա՛յր, բայց ինչո՞ւ եք մարդուն քարտուղարուհի պահող քարտուղարուհի ներկայացնում։ Էդ պատվերի հետևում կանգնածներն էլ ո՞վ են, ումի՞ց է նա ավելի վատը, էլի։ Չլինի՞ Սանասարյան Դավիթից, ով մինչևն հեղափոխությունը սկի իր կատուն չուներ, որ հոտ քաշեր, թե՞ Կռակաձիլ Գարոն, ում ամենաէական ձեռքերումը, որպես մարզպետ, կապված էր կոկորդիլոսի ձվերի հետ։ Իսկ գուցե Արայիկ Հարությունյա՞նն էր, որ ավագանիում ստատուս գրող էր աշխատում, թե՞ Պուտինին հայհոյող պաստառով նրավող Սփյուռքի փոխնախարարը։ Ովքե՞ր են այդ ավելի պրոֆեսիոնալ կադրերը, ասացեք խնդրեմ։ Ասենք ինչո՞ւ ադպիսի աղմուկ չկա նրանց շուրջ, իսկ էս աղջկան ամեն կերպ պարսավանքի տակ են դնում։ Այ սա է հարցը։
 
 
скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր