«Փորձում էի ինձ զսպել, բայց...». Գագիկ Եղիազարյան » Armennews

«Փորձում էի ինձ զսպել, բայց...». Գագիկ Եղիազարյան

 
«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գագիկ Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փորձում էի ինձ զսպել ու Արոյիս ասած՝ ԿԵՂԴ-երին չանդրադառնալ, բայց համբերությունն էլ չափ ու սահման ունի...
     ՀՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, ԲՀԿ և էլի մի քանի ապապետական ու ապազգային միավորներ, իհարկե ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի դժգոհություն հայտնելու, երբ կարծում է, որ նորօրյա իշխանությունները երկիրը տանում են ոչ այն ուղով, երբ կարծում է, որ թերանում են և կամ սխալներ են անում, բայց այդ իրավունքը ձեր վրա չի տարածվում «պարոնայք» հակապետականներ, դուք սպառել եք այդ իրավունքը նախորդող քսան-քսանհինգ տարիներին, երբ լինելով կա՛մ իշխանություն և կա՛մ դրա մաս, թալանել ու քայքայել եք երկրի տնտեսությունը, Արցախի հարցում որդեգրել եք միակողմանի զիջումների պարտվողական՝ ես կասեի դավաճանական մարտավարությունը, երբ ամեն ինչ՝ սկսած բանակից, դուրս եկած՝ դպրոցով, ԲՈւՀ-ով ու հիվանդանոցներով վերածել եք կոռուպցիայի օջախների և թքել եք հայ ժողովրդի ապագայի, ներկայի և նույնիսկ անցյալի վրա, երբ ձեր իշխանությունը պահելու համար ստորաբար օտարին եք հանձնել մեր ինքնիշխանությունը: 
     Դու՛ք պարոնայք, այս երկրում ձայնազուրկ եք և միակ վայրը, որտեղ առնվազն բարոյական իրավունք կստանաք խոսելու՝ դատարանն է, այն էլ՝ եթե զղջաք և խնդրեք համեմատաբար մեղմ պատիժ կիրառել ձեր ոճրագործությունների համար...
     Մի սրանց տեսեք՝ քննադատում են, նախազգուշացումներ անում, սպառնում և այլն...
     Հ.Գ. Ես համարում եմ, որ նորագույն իշխանությունների ամենամեծ բացթողումն ու սխալն այն է, որ այս ապապետական տարրերին չեն զրկել ազատորեն իրենց ազգադավ և կազմաքանդող գործունեությունը ծավալելու լծակներից ու հնարավորությունից...»:
 
 
 
 
скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր