«Դադարեցրեք պետական խորհրդանիշերի նկատմամբ ծավալվող այս կիսագրագետ ոտնձգության ակցիան». Կ. Փաշոյան » Armennews

«Դադարեցրեք պետական խորհրդանիշերի նկատմամբ ծավալվող այս կիսագրագետ ոտնձգության ակցիան». Կ. Փաշոյան

 
 

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մտքովս չէր անցնի, որ ինչ-որ հարցի շուրջ երբևէ համերաշխ կլինեմ դաշնակցական Գեղամ Մանուկյանի հետ:

Բանից պարզվում է, որ կա այդպիսի հարց և այդ հարցը պետական օրհներգն է ու դրա նկատմամբ իրականացվող կիսագրագետ ոտնձգությունը:

Ինչ-որ մեկը պարապության ու չիմացության, խորհրդարանում որևէ լուրջ առաքելություն չունենալու արդյունքում որոշել է իր ապիկարությունն ու անշարժությունը քողարկել օրհներգը փոխելու պոպուլիստական նախաձեռնությամբ: Իբրև թե տեսեք, ես էլ եմ գործ անում:

Երբ Նիկոլ Փաշինյանը ժամանակին ասում էր, թե «իզմ»-երի ժամանակն անցել է, նրան զգուշացնում էին, որ գործունեության այդ տրամաբանությունը ինչ-որ մի օր հանգեցնելու է անսկզբունքայնության:

Օրհներգի փոփոխության նախաձեռնությունը հենց այդ անսկզբունքայնության վառ դսևորումն է, որը դեռ սկիզբն է, դեռ ինչեր ենք տեսնելու ու լսելու:

Դիմում եմ «Իմ քայլը» դաշինքի սկզբունքային ու գաղափարական գործիչներին, դադարեցրեք պետական խորհրդանիշների նկատմամբ ծավալվող այս կիսագրագետ ոտնձգության ակցիան: Մի խաղալիք տվեք, թող գաղափարի հեղինակը խաղա, միայն թե՝ հեռու մնա այդ չափազանց կարևոր հիմնախնդրից»:


Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/karpis.pashoyan/posts/2066638916763459
 
 
 

скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր