Երևանի Լեո-Սարյան փողոցների խաչմերուկում գտնվող նորակառույց շենքը փլուզվել է. կա 7 տուժած (լուսանկարներ) » Armennews

Երևանի Լեո-Սարյան փողոցների խաչմերուկում գտնվող նորակառույց շենքը փլուզվել է. կա 7 տուժած (լուսանկարներ)

 

Հունվարի 31-ին՝ ժամը 12.22-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից հայտնել են, որ Լեո-Սարյան փողոցների խաչմերուկում գտնվող նորակառույց շենքը փլուզվել է. կա 7 տուժած: 

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նշված վայրից տարբեր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 1986 թ. ծնված Վահրամ Գ.-ն, 1991 թ. ծնված Արմեն Դ.-ն, 1998 թ. ծնված Դավիթ Ս.-ն, Գարեգին Բ.-ն, Գևորգ Ա.-ն, 1988 թ. ծնված Գևորգ Ա.-ն և 1970 թ. ծնված Սարգիս Ղ.-ն, ովքեր հայտնել են, որ վնասվածքը ստացել են Լեո-Սարյան փողոցների խաչմերուկում շինարարական աշխատանքներ կատարելիս:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 12.00-ին, Լեոյի փողոցի 1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի մոտ, կոնտեյներից մարմարե սալիկներ բեռնաթափելու ժամանակ սալիկները շրջվել են, ինչի հետևանքով նշված անձինք ստացել են վնասվածքներ: 

Նշանակվել են ԴԲՓ-ներ: Նախապատրաստվում են նյութեր:

 
скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր