Հրավիրում եմ Ձեզ ճաշելու ձեռքերը կորցրած տղերքի հետ, որպեսզի նրանց պատասխան տաք, թե ինչո՞ւ նրանք այսօր ձեռք չունեն, իսկ պետությունը Ձեզ նման ղեկավարների ձեռքը չի բռնում » Armennews

Հրավիրում եմ Ձեզ ճաշելու ձեռքերը կորցրած տղերքի հետ, որպեսզի նրանց պատասխան տաք, թե ինչո՞ւ նրանք այսօր ձեռք չունեն, իսկ պետությունը Ձեզ նման ղեկավարների ձեռքը չի բռնում

 

ՊԵԿ նախագահ պարոն Դավիթ Անանյան, հրավիրում եմ Ձեզ Վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոն՝ Լաերտին բացատրելու, թե ինչո՞ւ իր լսողությունը վերականգնելու համար պետությունը փող չունի, իսկ Ձեր քարտուղարուհուն միլիոնների գումար է նվիրաբերում, Դավիթին բացատրելու, թե հանուն ո՞ւմ ինքը կորցրեց ոտքերը և թե ինչո՞ւ այսօր պետությունն իր համար պրոթեզներ չի կարողանում գնել, բայց Ձեզ միլիոնների հասնող պարգևավճարներ է շնորհում: Հրավիրում եմ Ձեզ ճաշելու ձեռքերը կորցրած տղերքի հետ, որպեսզի նրանց պատասխան տաք, թե ինչո՞ւ նրանք այսօր ձեռք չունեն, իսկ պետությունը Ձեզ նման ղեկավարների ձեռքը չի բռնում: Հրավիրում եմ լսելու արդեն 35 տարեկան այն տղերքի հարցերը, որոնք ուղեղային կաթվածի պատճառով Ձեզ մոտ մանկամիտի տպավորություն կթողնեն, բայց նրանց տված ամեն մի հարցը Ձեր տված պատասխաններից ավելի խելացի ու ռեալ կթվա: Հրավիրում եմ գոնե կես ժամ լուռ նայելու այս տղերքի աչքերի մեջ: Հրավիրում եմ նաև դիրքեր՝ ամենասուր տեղերում կանգնելու թշնամու դիմաց կանգնած զինվորի կողքին, որպեսզի լսեք նրա սրտի աշխատանքը, զգաք նրա կարոտը և մի պահ վերադառնաք իրական կյանք, և եթե, Աստված տա, հակառակորդի մի փամփուշտ էլ այդ պահին դիպչի Ձեր ուսին, երևի այդժամ գոնե մեկ վայրկյան զգաք՝ նման տղերք ունեցող երկիրը Ձեզ նման ղեկավար ունենալու իրավունք չունի:

Արեենց

 

скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր