«Շշի Մելոյի» եղբորորդիներն ու քրոջ որդին մշտապես «բեսպրեդելի» մեծ սիրահարներ են եղել » Armennews

«Շշի Մելոյի» եղբորորդիներն ու քրոջ որդին մշտապես «բեսպրեդելի» մեծ սիրահարներ են եղել

 

Հունվարի 29-ի գիշերը Աբովյան քաղաքում հնչած կրակոցներն, անկասկած, ականջի կողքով անցկացնել չի կարելի: Համաձայն մամուլում տարածված տեղեկատվության՝ դեպքը տեղի էր ունեցել ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանում, որտեղ մի խումբ երիտասարդների վիճաբանությունը վերածվել էր իսկական ծեծկռտուքի: Նախնական տվյալներով՝ միջադեպը հրահրելու և խուլիգանությունը կազմակերպելու համար ձերբակալվել էր Մելիք Մանուկյանի տղան՝ Շանթ Մանուկյանը:
Բայց էս ընտանիքներին ճանաչողները կփաստեն, որ Շշի Մելոյի տղեն էս պատմության մեջ ամենաքիչը կապ կարող է ունենալ, քանի որ բոլորն էլ գիտեն, որ տարիներ շարունակ Աբովյան քաղաքի չարիքները հանդիսացել են Մելիք Մանուկյանի եղբոր՝ Վարդան Մանուկյանի որդիները և Մելիք Մանուկյանի քրոջ որդին: Ճանաչողները կփաստեն նաև, որ նրանց մասնակցությունը նման աղմկահարույց միջադեպերին ոչ թե պատահականություն է, այլև օրինաչափություն:

Տարիներ շարունակ Շշի Մելոյի եղբոր որդի Հայկ Մանուկյանի և քրոջ որդի Ռոման Հարությունյանի մասնակցությամբ բազմաթիվ աղմկահարույց միջադեպեր են գրանցվել՝ դանակահարություններ, ծեծկռտուքեր, բայց և ամեն անգամ վերջիններիս հաջողվել է ջրից չոր դուրս գալ: Այլ խոսքով ասած՝ վերոնշյալ երիտասարդները «բեսպրեդելի» մեծ սիրահար են: Վերջին ամենաթարմ խոսակցությունները, որ պտտվում էին, այն էր, որ այս չարիքները քաղաքում ոստիկանին դաժանաբար ծեծի էին ենթարկել մեքենայի մեջ, վերջինիս կնոջ աչքի առաջ և դարձյալ պատասխանատվության չէին ենթարկվել: Նախկինում այս «քայլող փորձանքների» վայրագությունների վրա աչք է փակվել, սակայն հիմա ժամանակն է, որպեսզի նրանց արժանին մատուցվի, ինչպես որ հարկն է, օրենքի տառին համապատասխան: Հակառակ պարագայում նմանատիպ միջադեպերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանց նման սանձարձակները ազատության մեջ կլինեն:

 

скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր