«Ստիպված եմ 7 երեխաներիս հետ մեկնել հայրենիքից, որը կյանքիցս շատ եմ սիրում». ազատամարտիկ Մհեր Մազմանյան » Armennews

«Ստիպված եմ 7 երեխաներիս հետ մեկնել հայրենիքից, որը կյանքիցս շատ եմ սիրում». ազատամարտիկ Մհեր Մազմանյան

 

Սասնա ծռեր»-ի գործով նախկինում կալանավորված ազատամարտիկ, Քաշաթաղի զինկոմիսարիատի նախկին աշխատակից Մհեր Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավով եմ գրում, բայց արդեն մտածում եմ երկրից հեռանալու մասին։ Ինչո՞ւ ցավով, որովհետև կյանքիցս շատ սիրում եմ իմ Հայրենիքը։ Հայրենիք, որի պաշտպանության համար կռվել եմ, պայքարել, վիրավորվել դարձել 3-րդ խմբի հաշմանդամ, ազատագրված տարածքում բնակություն եմ հաստատել, ընտանիք կազմել ու այսօր 7 զավակ ունեմ։ Երկար տարիներ պայքարել եմ նաև ներքին թշնամու դեմ, ինչի արդյունքում էլ սովոր չլինելով քծնել, թողել եմ պետական աշխատանքս։
     Ինչպես բոլոր պայքարներին, հեղափոխությանը նույնպես մասնակցել եմ՝ հուսալով, սակայն այսօր իմ ընտանիքի հոգսերը հոգալու համար ստիպված եմ մեկնել ընտանիքիս հետ։ Բավականին երկար ժամանակ է փնտրում եմ աշխատանք, բայց...

Հ. Գ. Խնդրում եմ գրառումս չդիտարկեք որպես փնովանք, պարզապես ամեն օր տնից տուն տեղափոխվել, ընկերներին դիմել օգնության կամ... մինչև նոր աշխատատեղեր կբացվեն ու մինչև ե՞րբ»:


Մանրամասն կարող եք դիտել այստեղ՝  Քարանձավ հյուրանոցային համալիր
 
 
Մանրամասն կարող եք դիտել այստեղ՝ GL Auto Parts


скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր