Արջը փրկել է երեխայի կյանքը » Armennews

Արջը փրկել է երեխայի կյանքը

 
Հյուսիսային Կարոլինայի ոստիկանությունը երկու օր շարունակ փնտրել է անտառում անհետ կորած Քեյսիին։ Երբ երեխային, այնուամենայնիվ գտել են, նա պատմել է, որ իրեն փրկել ու խնամել է արջը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Ըստ հրապարակման, տղան երկու օր մնացել է անտառում։ Եղանակային պայմաններն այնքան են եղել վատը, որ ոստիկանները նույնիսկ չեն կարողացել շարունակել որոնումները։ Շրջանի ոստիկանապետը պատմել է լրագրողներին, որ երեխային հենց գտել են, նա անմիջապես խոսել է իրեն փրկած արջի մասին, որը տաքացրել է ու չի թողել, որ երեխան ցրտահարվի։ Շրջանի ոստիկանապետի խոսքերը հաստատել է նաեւ երեխայի հորաքույր Բրինան։ Նշենք նաև, որ երեխայի որոնումների համար ներգրաված են եղել ինչպես կամավորների, այնպես էլ ուղղաթիռ և հատուկ տեխնիկական միջոցներ։

Մանրամասն կարող եք դիտել այստեղ՝  Քարանձավ հյուրանոցային համալիր
 
 
Մանրամասն կարող եք դիտել այստեղ՝ GL Auto Parts


скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր