Երազանքս է երեխաներիս հետ ծերանալ. Զոհված ազատամարտիկի դուստրն օգնության կարիք ունի (լուսանկարներ) » Armennews

Երազանքս է երեխաներիս հետ ծերանալ. Զոհված ազատամարտիկի դուստրն օգնության կարիք ունի (լուսանկարներ)

 

Զոհված ազատամարտիկ, հրազդանցի Դերենիկ Դանղյանի 28-ամյա  դուստրը՝ Աննա Դանղյանը, սուր երիկամային անբավարարություն ունի եւ այս պահին միակ փրկությունը  գոնե մեկ երիկամի փոխպատվաստումն է, որի հնարավորությունն ընտանիքը չունի: NEWS.am –ի հետ զրուցում Աննա Դանղյանը պատմեց, որ ինքը Հրազդանից է, բայց տարիներ առաջ ամուսնացել եւ տեղափոխվել է Աբովյան քաղաք: Ամուսնու եւ երկու տղաների հետ ապրում են վարձակալած բնակարանում:

«Մեծ տղաս ինը տարեկան, է, փոքրը՝ 7 տարեկան: Հիվանդությունս  ի հայտ է եկել մոտ 6 տարի առաջ: Սուր ցավեր ունեի երիկամների շրջանում, բազմաթիվ հետազոտություններից  հետո երեք տարի առաջ վերջնական պարզվեց, որ երկու երիկամներս էլ չեն գործում: Մոտս քրոնիկ երիկամային անբավարարություն է,ախտորոշումը՝ մեմբրանոր նեֆրոպատիա:

Ես արդեն մի քանի տարի հսկվում եմ  Արաբկիր  ԲԿ-ի նեֆրոլոգ Գայանե Ազատյանի մոտ: Միակ փրկությունը փոխպատվաստումն է: Քույրերս պատրաստակամ են դոնոր դառնալ, եթե Հայաստանում արվի փոխպատվաստումը: Ե՛վ Հայստանում, եւ՛ արտերկրում փոխպատվաստումը մեծ գոմարների հետ է կապված, որի հնարավորությունը չունենք»,-պատմեց Աննան՝ հայտնելով, որ իր հիմնական  ցանկությունը բուժումն արտերկրում կազմակերպելն է:

«Հայաստանում էլ են անում փոխպատվաստումը, որը մոտ 8 000 000 դրամ արժե, բայց դրա 50 տոկոսը վճարում է պետությունը, իսկ դոնորը տրամադրում ենք մենք: Ես այս պահին չեմ ուզում քույրերիս այս գործում ներգրավվել, դիտարկում եմ արտերկրում բուժվելու հնարավորությունը: Եթե հնարավորություն լինի, կմեկնեմ ու այնտեղ կբուժվեմ, իսկ արտերկրում բուժումը կազմակերպելու համար մոտավորապես մեր հաշվարկներով  մինչեւ 70 000 եվրո է պետք, ճանապարհածախսն էլ հետը»,-նշեց Աննան:

Աննայի հավաստմամբ, տան միակ աշխատողն ամուսինն է, շինարարությամբ է զբաղվում, սակայն նրա աշխատավարձը բավականացնում է միայն Աննայի  մշտական օգտագործման դեղերի, կոմունալ վճարների, տան վարձի համար: Աննայի հաշվարկով, շաբաթական մոտ 5000 դրամի չափով դեղեր են գնում: Դրանք դեռ մշտականներն են:

Աննան ասում է, որ հաճախակի երիկամներն են ցավում, այտուցվում է, նյարդային  ձգումներ է  ունենում, ճնշումն է բարձրանում:

Ընտանիքը ամենատարբեր տեղեր է դիմել օգնության համար, բայց ապարդյուն:Երիտասարդ կնոջ միակ երազանքն այսօր որդիների հետ ծերանալն է:

Նշենք նաեւ, որ Աննա Դանղյանի հայրը՝ Դերենիկ Դանղյանը, Արցախյան ազատամարտի հերոսներից է: Հրազդանի, ապա նաեւ Հատուկ ջոկատի կազմում մասնակցել է Արցախի տարբեր շրջաններում մղված ազատագրական մարտերին: Զոհվել է Լաչինի միջանցքում 1992 թվականին: Աճյունն ամփոփված է Հրազդանի պանթեոնում:

Երիտասարդ կնոջն օգնելու համար ՎՏԲ բանկի Աբովյանի մասնաճյուղում բացվել են հաշվեհամարներ: Հաշվետեր՝ Աննա Դանղյան: Ընտանիքին օգնելու համար կարող եք զանգահարել նաեւ 093902066 հեռախոսահամարով:

16024048418000  AMD.

16024048418001  USD.

16024048418002  EUR.

16024048418003 RUR

 

 
 

Մանրամասն կարող եք դիտել այստեղ՝  Քարանձավ հյուրանոցային համալիր
 
 
Մանրամասն կարող եք դիտել այստեղ՝ GL Auto Parts

скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր