«Էս տեքստը հրապարակելուց մոտ մեկ ամիս անց Մհեր Եղիազարյանը ձերբակալվեց, ևս մոտ մեկ ամիս անց մահացավ բանտում». Արթուր Դանիելյան » Armennews

«Էս տեքստը հրապարակելուց մոտ մեկ ամիս անց Մհեր Եղիազարյանը ձերբակալվեց, ևս մոտ մեկ ամիս անց մահացավ բանտում». Արթուր Դանիելյան

 

«24 Հոկտեմբերի 2018, 14:20

Դեռևս հոկտեմբերի 19-ին՝ Սյունիքի մարզկենտրոն Կապանի հրապարակում նախընտրական հանրահավաքի ժամանակ, Նիկոլ Փաշինյանի արտահայտած որոշ մտքերի ցանկանում էի անդրադառնալ, սակայն, մտածելով, որ դա նախընտրական ու քաղաքական ելույթ է, չանդրադարձա:
Բայց այն, ինչ տեղի ունեցավ ժամեր առաջ ԱԺ ամբիոնից, արդեն որպես ՀՀ վարչապետի պաշտոնակատար ու վարչապետի թեկնածու, որպես պետական այր, նրա արտահայտած մտքերին չանդրադառնալ չեմ կարող:

Հարգելի Փաշինյան, կա՛մ Ձեզ Սյունիքի մարզից Ձեր ներկայացուցիչները տալիս են սխալ ու խեղաթյուրված տեղեկատվություն, կա՛մ դուք միտումնավոր այդպես էլ չկարողացաք ըմբռնել սյունեցու հոգեբանությունը:

Սյունեցին ամուր է կանգնած իր հող ու ջրին, դարեր շարունակ եղել է, կա ու լինելու է հայոց պետականության հենասյունը, և պատահական չէ, որ հոկտեմբերի 21-ին ՏԻՄ ընտրությանը մասնակցությունը քաղաքացիական պարտքը կատարելու իմաստով ամենաբարձրը գրանցվեց Սյունիքում այն դեպքում, երբ Ձեր նշած «հեղափոխական» թեկնածուներին ընտրելու համար մասնակցում էին ընդամենը ընտրողների ոչ ավելի, քան 1/3-ը: Եվ այսօր առնվազն 10.000 ընտրողի կարծիքը համարել քրեաօլիգարխիայի, հանցագործների կարծիք՝ ուղղակի, մեղմ ասած, հարիր չէ պետական պաշտոնյային:

Եթե Ձեզ չեն տեղեկացրել, որ Կապանի քաղաքապետ ընտրված Գևորգ Փարսյանը մարզկենտրոնում հարգանք, համակրանք և ընդունելի ընտանիքի զավակ է, իսկ Գևորգն իր ապրած կյանքով ոչ միայն շարունակել է գերդաստանի ավանդույթները, այլև իր մարդամոտ բնավորությամբ կարողացել է վայելել իր համաքաղաքացիների լիարժեք վստահությունը, ապա իմացեք:

Հոկետմբերի 21-ի գիշերը Կապանի փողոցներում բազմահազար մարդիկ նշում էիր իրենց հաղթանակը․ դա շատ ավելին էր, քան ապրիլի 23-ի երևանյան իրադարձությունները:

Հարգելի Փաշինյան, մեկ անգամ ևս հիշեցնեմ, որ Ձեր նշած քրեաօլիգարխիայով, հանցագործությունների և այլնի տվյալներով Սյունիքը հանրապետության մյուս բնակավայրերի հետ համեմատ շատ ու շատ ավելի նախանձելի պլանում է: Որպես տեղեկատվություն ընդունեք, որ Կապանը միշտ իր քաղաքական ինքնուրույն կամարտահայտությամբ առանձնացել է թե՛ տեղական, թե՛ համապետական ընտրություններում:

Լիահույս եմ, որ Դուք, լինելով վաստակաշատ լրագրող և տաղանդավոր քաղաքական գործիչ, գիտեք մեծն սյունեցի գուսան Աշոտի՝ «Սյունաց հողն անարատ է, չարի սերմը բույն չի դնի, անարմատ է…» խոսքերը:

Քանի դեռ Սյունիքն ամբողջությամբ չի ալեկոծվել Ձեր ելույթի տպավորությամբ, խնդրում եմ Ձեզ՝ օգտագործեք Ձեր սիրելի լայֆը, դիմեք Սյունիքի ժողովրդին՝ պարզաբանելով Ձեր ելույթի ենթատեքստը, որն այս պահին խիստ անհրաժեշտ է:

Հարգանքով՝ հասարակական-քաղաքական գործիչ Մհեր Եղիազարյան»։

 

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10161281166935501

 


Մանրամասն կարող եք դիտել այստեղ՝  Քարանձավ հյուրանոցային համալիր
 
 
Մանրամասն կարող եք դիտել այստեղ՝ GL Auto Parts


скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր